Armenian ARMSCII Armenian
Կ-595-19.05.2005-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի) 327-րդ հոդվածում`

1) վերնագիրը եւ առաջին մասի դիսպոզիցիան «զինվորական» բառից հետո լրացնել «կամ այլ ընտրանքային» բառերով.

2) առաջին մասի դիսպոզիցիայի «հավաքներից կամ զորավարժանքներից» բառերը փոխարինել «հավաքից կամ զորավարժանքից» բառերով, իսկ «օրինական» բառը՝ «՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով.

3) առաջին մասի սանկցիայից հանել «տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ» բառերը, իսկ «երկու տարի» բառերը փոխարինել «երեք տարի» բառերով։

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: