Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30-րդ կետով.
«30) քրեական գործի քննության ընթացքում գույքի ապօրինի ձեռքբերման ենթադրյալ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում առաջարկ ներկայացնել դատախազին`
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնասիրություն սկսելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: