Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.
«Հաճախորդի (հաշվի տիրոջ)` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու` Կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո: