Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածում.
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում, անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն մասում նշված դեպքերի:
Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին:
Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է կանխիկ եղանակով:»:
2. 9-րդ մասը «Կենսաթոշակը» բառից հետո լրացնել «կանխիկ եղանակով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 3-րդ պարբերությունում «վճարվում է» բառից հետո լրացնել «անկանխիկ եղանակով,» բառերով, իսկ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը մահացածի 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային վճարվում է կանխիկ եղանակով:»,
2. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նախկին կենսաթոշակառուի կամ այդ գումարը օրենքով ստանալու իրավունքն ունեցող այլ անձի դիմումի հիման վրա, անկանխիկ եղանակով (բացառությամբ այն դեպքի, երբ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային):»:
Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ նրան» բառերը փոխարինել «առանձնահատկությունները եւ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «(բանկ չներկայանալու)» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից չհաստատվելու» բառերով, իսկ 4-րդ մասի 3-րդ կետում «(բանկ ներկայանալու)» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից հաստատվելու» բառերով:
Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «կամ կանխիկ» բառերը եւ «Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:» նախադասությունը:
Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ մասերով.
«9. Կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, եթե կենսաթոշակը նշանակվել է.
1) Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում` մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը,
2) այլ քաղաքներում (բացառությամբ` սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը,
3) 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը,
4) մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը:
10. Գյուղերի ցանկը` ըստ բնակչության քանակի, հաստատում է Կառավարությունը` մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը:
11. Եթե սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետներից հետո ներկայացվում է կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում, ապա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով, հաշվի առնելով սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով եւ սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված բացառությունները:
12. Մինչեւ սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետները նշանակված կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է մինչեւ դիմումի (այդ թվում` սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով.
1) Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հունվարի 1-ից,
2) այլ քաղաքներում (բացառությամբ` սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` 2021 թվականի հուլիսի 1-ից,
3) 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2022 թվականի հուլիսի 1-ից,
4) մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ից:»:
Հոդված 7. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: