Հոդված 1.
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածում`
1. 8-րդ մասում «ծնողի ընտրությամբ անկանխիկ կամ կանխիկ եղանակով» բառերը փոխարինել «անկանխիկ եղանակով» բառերով, իսկ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ծնողի դիմումի հիման վրա:».
2. 11-րդ մասում «վճարվում է» բառը փոխարինել «կանխիկ եղանակով վճարվում է» բառերով:
Հոդված 2. Օրենքի 28.1-ին հոդվածի 6.1-ին մասից հանել «կամ կանխիկ» բառերը եւ «Այդ ժամկետում չվճարված խնամքի նպաստի գումարը չվճարելու դեպքում այն վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է դիմելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:» նախադասությունը:
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ բովանդակությամբ 9-րդ, 10-րդ 11-րդ եւ 12-րդ մասերով.
«9. Խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` դիմումի հիման վրա, եթե նպաստը նշանակվել է.
1) Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում` մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը,
2) այլ քաղաքներում (բացառությամբ` սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը,
3) 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը,
4) մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում` մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը:
10. Գյուղերի ցանկը` ըստ բնակչության քանակի, հաստատում է Կառավարությունը` մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը:
11. Եթե սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետներից հետո ներկայացվում է խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով, հաշվի առնելով սույն օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասով եւ 12-րդ մասով նախատեսված բացառությունները:
12. Մինչեւ սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետները նշանակված խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարվում է մինչեւ դիմումի (այդ թվում` սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով.
1) Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հունվարի 1-ից,
2) այլ քաղաքներում (բացառությամբ` սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` 2021 թվականի հուլիսի 1-ից,
3) 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2022 թվականի հուլիսի 1-ից,
4) մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հուլիսի 1-ից:»:
Հոդված 4.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ