Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ՝ Oրենք) 14-րդ հոդվածը՝
1) «սահմանային,» բառից հետո լրացնել «ավտոտրանսպորտային,» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը «սահմանային,» բառից հետո լրացնել «ավտոտրանսպորտային,» բառով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: