Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-572-17.04.2020-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մարտի 25-ի ՀO-16-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 4-րդ կետերում «պետական» բառից հետո լրացնել «կառավարման» բառը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ռազմարդյունաբերության պետական կոմիտեն,» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 7. ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ

1. Ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմինը (այսուհետեւ՝ պետական լիազոր մարմին).

1) հանդես է գալիս որպես պետական պատվիրատու.

2) մասնակցում է զինված ուժերի եւ այլ զորքերի զարգացման պլանների, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի մշակմանը.

3) մշակում է՝

ա. ռազմական կարիքների համար գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերի ծրագիրը,

բ. ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը, որը ներառում է ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը եւ միջոցառումները,

գ. ռազմական կարիքների համար պետական պատվերի ձեւավորման կարգը,

դ. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը եւ այդ կազմակերպությունների ցանկը,

ե. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման եւ վարման՝ քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաեւ ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգը,

զ. ռազմական ապրանքների, գույքի եւ ծառայությունների գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները եւ ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը,

է. պետական պահուստում կուտակման ենթակա՝ ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքների ցանկի մշակման եւ վարման կարգը,

ը. ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտաարտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման եւ վարման կարգը,

թ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների երկարաժամկետ, միջնաժամկետ եւ կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները եւ աջակցման ձեւերը՝ ըստ ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության քաղաքականության,

ժ. գիտական եւ գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգը.

ժա. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական պետական փորձարկումների անցկացման կարգը:

4) իրականացնում է՝

ա. ռազմական ապրանքների, գույքի եւ ծառայությունների գների պետական կարգավորումը՝ համաձայն սույն օրենքի 18-րդ եւ 19-րդ հոդվածների պահանջների,

բ. ռազմական կարիքների համար գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարումը՝ հանդես գալով որպես պատվիրատու,

գ. ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության իրականացման համար պատասխանատու պետական մարմինների հետ համագործակցությունը,

դ. ռազմարդյունաբերության ոլորտում գիտական եւ գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառում,

ե. ՌԱՀ-ի բնագավառի մասնագետների վերաբերյալ տեղեկատվական բազայի վարումը,

զ. ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման վերլուծությունը,

է. ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության իրականացման համար պատասխանատու պետական մարմինների հետ համագործակցությունը,

ը. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների կայուն գործունեության ապահովումը,

թ. ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ իրավական եւ նորմատիվ տեխնիկական բազայի ստեղծումը,

ժ. ռազմարդյունաբերության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ձեւավորումը,

ի. իր լիազորությունների սահմաններում մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համագործակցություն իրականացմանը,

իա. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակի վարումը,

իբ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ծրագրերը,

իգ. զենքի արտադրության լիցենզիա տալու լիազոր մարմնի գործառույթը:»

իդ. իր իրավասության սահմաններում ապահովում է պետական պատվերի կատարման եւ ռազմական արտադրանքի որակի հսկողությունը:

իե. կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության աշխատանքների եւ առաջադրանքների համակարգումը:

իզ. իրականացնում է ռազմարդյունաբերության ոլորտում սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ::

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը լրացնել 7.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 7.1. ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

1. Ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող այլ պետական մարմինները՝

1) հանդես են գալիս որպես պետական պատվիրատու.

2) մասնակցում են ռազմական կարիքների համար պետական պատվերի մշակմանը.

3) իրենց իրավասության սահմաններում ապահովում են պետական պատվերի կատարման եւ ռազմական արտադրանքի որակի հսկողությունը.

4) իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են միջպետական ռազմատեխնիկական համագործակցության իրականացմանը,

5) մասնակցում են ռազմատեխնիկական քաղաքականության իրականացմանը,

6) իրականացում են ռազմարդյունաբերության ոլորտում սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:

ՀՈԴՎԱԾ 5.  Օրենքի  13-րդ  հոդվածի  1-ին  մասում  «կատարման ժամանակացույցի եւ» բառերը  հանել, իսկ «միջոցառումների» բառից հետո լրացնել «եւ գնման ընթացակարգերի, իսկ կատարման ժամանակացույցը հաստատվում է ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից» բառերով:

ՀՈԴՎԱԾ  6. Օրենքի 15- րդ հոդվածի 1-ին մասի

1. 2-րդ կետի «կարգով» բառից հետո լրացնել «՝ կնքված պայմանագրերի մասին տեղեկացնելով Պետական լիազոր մարմին» բառերով

2. 7-րդ կետի «փորձարկումներ» բառից հետո լրացնել «, ընդ որում զորավարժարանային փորձարկումների անհրաժեշտության դեպքում փորձարկումները  անցկացվում են ՀՀ ՊՆ զորավարժարաններում.» բառերով:

3. 14-րդ կետի «միջոցով» բառից հետո լրացնել «պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման համակարգի մարմնի իրավասու ներկայացուցչի մասնակցությամբ եւ ընդունումը հավաստող համապատասխան ակտով » բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի

1. 1-ին կետում «հիմնավորում է» բառը փոխարինել «տրամադրում է» բառով, իսկ «սահմանում է» բառից առաջ լրացնել «իսկ պետական պատվիրատուի հարցումով, կատարողների մասնակցությամբ» բառերը:

2. 8-րդ կետում «կատարողների հետ համատեղ պատրաստած» բառերը հանել

3. 11-րդ կետում «լիազոր» բառից առաջ լրացնել «պետական» բառը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.

«7) Ռազմական արտադրանքի ներքին արտադրողի խրախուսումը:

ՀՈԴՎԱԾ  9. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 7-րդ կետերը, 12-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 15-րդ հոդվածում 1-ին մասի 5-րդ եւ 11-րդ կետերը, 16-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը եւ 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերը:

ՀՈԴՎԱԾ 10.  Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: