Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 8-րդ կետը «վերահսկողություն» բառից առաջ լրացնել «իր լիազորությունների սահմաններում» բառերով,
բ. 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 10-րդ կետից հանել «արտադրությունն ու» բառերը.
2) 2-րդ մասի 6-րդ կետի «դ» ենթակետից հանել «ռազմաարդյունաբերական համալիրի,» բառերը, իսկ նույն ենթակետի «ծրագրերը» բառը փոխարինել «ծրագիրը» բառով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 6-րդ կետի «ա» ենթակետից հանել «ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի» բառերը.
2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) կազմակերպում եւ ղեկավարում է զինված ուժերում գյուտարարական եւ նորարարական աշխատանքները.»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: