Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-574-17.04.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ` oրենք) 22-րդ հոդվածում`

1. 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի`

1) 1-ին կետի «միայն» բառից հետո լրացնել «մեղրից,» բառով,

2) 1.2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 1.3-րդ կետով

«1.3 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն, առանց իրացման իրավունքի ԿՄ Ա Վ»,

3) 3-րդ կետի «միայն» բառից հետո լրացնել «մեղրից,» բառով,

4) 4-րդ կետի «գինիների» բառից հետո լրացնել «եւ մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների» բառերով,

5) 8.1-րդ եւ 8.2-րդ կետերի ««Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» եւ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում» բառերը փոխարինել ««ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» եւ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում» բառերով:

2. 3.1-րդ մասի «առանձին» բառից հետո լրացնել «կամ ներկայացնում են լրացուցիչ ծանուցում` 1-ին կամ 1.1-րդ կամ 8-րդ կամ 8.1-րդ կետի գործունեության տեսակի իրականացման մասին:» բառերով:

3. 3.1-րդ մասից հետո լրացնել նոր 3.2-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ` «3.2. Իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող միաժամանակ ծանուցել սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-րդ եւ 1.3-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների իրականացման մասին:»:

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-րդ կետով նախատեսված գործունեության մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում ներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ իրավունքի գործողության ժամկետի ավարտից հետո ցանկանում է զբաղվել միայն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.3-րդ կետով նախատեսված գործունեությամբ, ապա ներկայացնում է նոր ծանուցում, միաժամանակ նշելով, որ դադարեցնում է օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-րդ կետով նախատեսված գործունեությունը:

3. Եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.3-րդ կետով նախատեսված գործունեության մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում ներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ իրավունքի գործողության ժամկետի ընթացքում կամ դրա ավարտից հետո ցանկանում է զբաղվել միայն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-րդ կետով նախատեսված գործունեությամբ, ապա ներկայացնում է նոր ծանուցում, միաժամանակ նշելով, որ դադարեցնում է օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.3-րդ կետով նախատեսված գործունեությունը:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը մինչեւ տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել նաեւ մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի միայն մեղրից, պտուղներից եւ հատապտուղներից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման ծանուցում: