Armenian ARMSCII Armenian
Կ-5741-17.04.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20.1-ին հոդվածում`

1) 1-ին կետի 5-րդ եւ 7-րդ ենթակետերը «միայն» բառից հետո լրացնել «մեղրից,» բառով.

2) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ ենթակետով.
 
«5.2) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի
տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով».

3) 1-ին կետի 8-րդ ենթակետը «գինիների» բառից հետո լրացնել «եւ մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների» բառերով.

4) 1-ին կետի 11.1-ին ենթակետի`

ա. առաջին պարբերության ««Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» եւ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման» բառերը փոխարինել «ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» եւ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծման, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծման» բառերով,

բ. երրորդ պարբերության ««Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» եւ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված» բառերը փոխարինել «ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» եւ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծված» բառերով.

5) 2-րդ կետը «5.1-ին» բառից հետո լրացնել «, 5.2-րդ» բառով.

6) 2.1-ին կետը «պետական տուրք» բառերից հետո լրացնել «, ընդ որում այն դեպքում, երբ իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերն ստացել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի  «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի`

ա. 1-ին կամ 8-րդ կետում նշված գործունեության տեսակների իրականացման իրավունք եւ լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1.1-ին կամ 8.1-ին կետի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա 1.1-ին կամ 8.1-ին կետի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչեւ 1-ին կամ 8-րդ կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը,

բ. 1.1-ին կամ 8.1-ին կետում նշված գործունեության տեսակների իրականացման իրավունք եւ լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1-ին կամ 8-րդ կետի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա վճարում է լրացուցիչ պետական տուրք` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով, իսկ 1-ին կամ 8-րդ կետի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչեւ 1.1-ին կամ 8.1-ին կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը:»:

Հոդված  2.  Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան պետական տուրք վճարած անձը մինչեւ տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել նաեւ մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է վճարի պետական տուրք միայն մեղրից, պտուղներից եւ հատապտուղներից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար: