Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3) ջերմոցային, անասնապահական թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների, սպանդանոցների եւ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար նախատեսվող հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված պարզեցված կարգով` միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու եւ համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց եւ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում եւ ամենամյա հողային հաշվեկշիռներում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ կետում հանել «համայնքի վարչական սահմաններից դուրս» բառերը:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետը, 75-րդ հոդվածի 6-րդ մասը եւ 76-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը:
Հոդված 4. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը «Պետության» բառից հետո լրացնել «եւ համայնքների» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ մասում`
1) «փոխանակման» բառից հետո լրացնել «, իրավաբանական անձի բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) դիմաց բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնման» բառերը.
2) «վճարման անդորրագիրը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 64.1-ին հոդվածով սահմանված դեպքերի» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 65-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «համաձայնությամբ,» բառից հետո լրացնել «իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն` համայնքի ավագանու որոշմամբ» բառերով:
2) 4-րդ մասը «Պետության» բառից հետո լրացնել «եւ համայնքների» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:»:
Հոդված 8. Օրենսգրքի 68-րդ հոդվածի`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Աճուրդի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է: Հողամասի աճուրդը կազմակերպելու համար աճուրդի կազմակերպիչը իր իրավասության շրջանակում ստեղծում է աճուրդային հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ եւ ավագանու անդամներ: Աճուրդի կազմակերպիչը` աճուրդային հանձնաժողով ստեղծելու որոշմամբ հանձնաժողովի կազմից նշանակում է աճուրդավար եւ արձանագրող:»:
2) 2-րդ մասը «մեկնարկային գինը» բառերից հետո լրացնել «նախավճարը, քայլի չափը» բառերով:
3) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք նախավճարը վճարում են տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, եւ նրանց տրվում է մասնակցի վկայական», ինչպես նաեւ աճուրդի մասնակցության վճար, որը տվյալ տարվա համար սահմանում է համայնքի ավագանին` «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` մրցույթներ եւ աճուրդներ կազմակերպելու հետ կապված համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով եւ սակարկողը կարող է գինն ավելացնել քայլի չափից ոչ պակաս գումարով:»:
4) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«6. Հայտերի ընդունումը եւ մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, ինչպեն նաեւ գրանցված անձինք եւ աճուրդի մասնակից չհամարվող անձինք: Գրանցված անձինք սահմանված կարգով վճարում են մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը եւ աճուրդը սկսվելու պահից 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովի կողմից գրանցվել են: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդի գործընթացին մասնակցում են դիտորդի կարգավիճակով»:
5) 7-րդ մասի 2-րդ պարբերությունում «մեկից» բառը փոխարինել «մեկ կամ» բառերով:
6) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«9. Աճուրդի արձանագրությունն ստորագրում են աճուրդային հանձնաժողովի անդամները, աճուրդում հաղթող ճանաչված անձը, ցանկության դեպքում, աճուրդի մյուս մասնակիցները: Արձանագրությունը եւ աճուրդի փաստաթղթերի փաթեթը պահպանվում է աճուրդը կազմակերպող համապատասխան մարմնի կողմից:»
Հոդված 9. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը «պատկանող հողամասերը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի, բնապահպանական եւ անտառային հողերի)» բառերով»,
Հոդված 10. Օրենսգրքի 77-րդ հոդվածի
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հողամասը վարձակալության եւ (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար համայնքի ավագանին ստեղծում է մրցութային հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ եւ ավագանու անդամներ: »: Համայքնի ավագանին` մրցութային հանձնաժողով ստեղծելու որոշմամբ հանձնաժողովի կազմից նշանակում է աճուրդավար եւ արձանագրող:»:
2) Օրենսգիրքի 77-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Անտառները եւ անտառային հողերը օգտագործման, ինչպես նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության եւ (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրվում են շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմնի կողմից` կառավարության սահմանված կարգով:»:
Հոդված 11. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասում`
1) հանել «կամ մարզպետի» բառերը,
2) «վերջիններիս» բառը փոխարինել «վերջինիս» բառով:
Հոդված 12. Օրենսգրքի 101-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հանել «, համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետին» բառերը:
2) 3-րդ մասից հանել «,իսկ մարզպետը` պետական սեփականություն» եւ «,մարզպետի» բառերը:
Հոդված 13.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության` 2020 թվականի փետրվարի 6-ին կայացած նիստի N ԱՔ/23-2020 արձանագրությամբ տրված հանձնարարականը` սպանդանոցային գործունեության կազմակերպումն առանց խոչընդոտների եւ առավելագույնս պարզեցված ընթացակարգերով իրականացնելու վերաբերյալ:
Միաժամանակ, համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող` առանձին կանգնած կամ բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված գիտական, կրթական ու ուսումնական, ինչպես նաեւ առանձին կանգնած արդյունաբերական եւ գյուղատնտեսական օգտագործման նպատակային նշանակության շինությունների ցանկերը սահմանելու մասին» 1194-Ն որոշման հավելված 2-ի` սպանդանոցները համարվում են գյուղատնտեսական արտադրական նշանակության շինություններ:
Գործող ՀՀ հողային օրենսգրքի 60,61,63,67,68,75,76,77,101-րդ հոդվածներում, սույն նախագծով ամրագրված փոփոխությունները պայմանավորված են` մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ, մասնավորապես` աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու մեկնարկային գինը վերանայելու, աճուրդի կազմակերպման եւ իրականացման առավել հստակ կարգորոշումներ սահմանելու, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը մշտական օգտագործման տրամադրելու մասով մարզպետին վերապահված իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունից ելնելով (2016 թվականի հունիսի 15-ին եվ հունիսի 17-ին ժամը 11:00-ին կայացած` ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի 41.1/[369078]-16 արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարական):
Աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու մեկնարկային գինը վերանայելու, աճուրդի կազմակերպման եւ իրականացման առավել հստակ կարգորոշումներ սահմանելու, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը մշտական օգտագործման տրամադրելու մասով մարզպետին վերապահված իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունից ելնելով (2016 թվականի հունիսի 15-ին եվ հունիսի 17-ին ժամը 11:00-ին կայացած` ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի 41.1/[369078]-16 արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարական):
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով Օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ կետում` սահմանված այն դեպքերը, երբ նպատակային նշանակությունը համարվում է փոխված` «համայնքի ղեկավարի կողմից որոշում ընդունելուց հետո» փոխարինվել է «պարզեցված կարգով` միայն համայնքի ավագանու կողմից որոշում ընդունելուց հետո» համապատասխանեցնելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին` «տեղական ինքնակառավարման մարմինները սահմանում եւ փոփոխում են հողերի նպատակային եւ գործառնական նշանակությունը` կառավարության սահմանած կարգով» եւ 29-րդ հոդվածի 4-րդ մասին` «հողերի օգտագործման սխեմաներն օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է համայնքի ավագանին»:
Բացի այդ, ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 757-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ըստ որի` սպանդանոցը կդասակարգվի գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունների շարքում:
Ելնելով վերոգրյալից` առաջարկվում է նաեւ պարզեցված ընթացակարգով փոփոխելու սպանդանոցի համար նախատեսված հողամասի նպատակային նշանակությունը:
Գործող օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանվում են պետության սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման եղանակները, մինչդեռ անդրադարձ չի կատարվում համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարմանը, այն դեպքում, երբ մեջբերված հոդվածը վերնագրված է «Պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի օտարումը» վերտառությամբ:
ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում հողի կադաստրային արժեքի գնահատում իրականացվել է շուրջ 20 տարի առաջ, հետեւաբար գործող պայմաններում ողջամիտ չէ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին սանդղակը դիտարկել համապատասխանաբար 50 եւ 30 տոկոսները, այդ կապակցությամբ նախագիծը առաջադրել է նշված տոկոսները փոխարինել «100» եւ «50» տոկոսներով:
Միաժամանակ նախագծով որպես բացառություն է սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքների ցանկում ընգրկվածները:
ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանվում են աճուրդի կազմակերպման եւ իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:
Աճուրդի մասնակցության վճարի սահմանման էությունը կայանում է նրանում, որ աճուրդը կազմակերպվում է համայնքի աշխատակազմի կողմից, հետեւաբար այդ գործընթացը կազմակերպելու համար առաջանում են որոշակի ծախսեր, այդ թվում` թղթի, տպիչ կամ պատճենահանող սարքերի կիրառման եւ այլ վարչարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն, որոնք իրականացվում է համայնքի միջոցների հաշվին:
Վերը նշված ծախսերը փոխհատուցելու անհրաժեշտությունը նկատի ունենալով, Օրենսդիրը «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով որպես տեղական վճարի տեսակ է սահմանել համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների եւ աճուրդների մասնակցության համար վճարը: Բացի այդ, նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է նաեւ աճուրդի մասնակցության տեղական վճարի դրույքաչափը:
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի նախագծով առաջարկվող լրացումը, բխում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ գործող օրենքի դրույթներից, ավելին այդ կարգավորումը իրավակիրառ պրակտիկայում գործածվող նորմ է:
ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն աճուրդը անցկացվում է փակ եղանակով, ՀՀ սահմանադրական դատարանի 30.01.2018թ.-ի որոշման մեջ արտահայտված դիրքորոշումները, ըստ որի սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչվեց հիշյալ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաեւ բազմիցս ստացված առաջարկությունները, նախագծով սահմանվել է, որ աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են աճուրդավարը, գրանցված անձինք եւ աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր սահմանված կարգով վճարել են մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը եւ աճուրդը սկսվելու պահից մեկ ժամ առաջ աճուրդային հանձնաժողովի կողմից գրանցվել են:
ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասը` նախագծով սահմանվել է ճանաչել ուժը կորցրած, քանի որ Հայաստանի Հանրապետությունում հողային ոլորտի բարեփոխումների արդյունքում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողեր այլեւս չկան, հետեւաբար բացակայում է այդ հողերի մշտական օգտագործման մասով մարզպետին համապատասխան իրավասությամբ օժտելու անհրաժեշտությունը: Նույն բովանդակությամբ եւ տրամաբանությամբ նախագիծը սահմանել է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, որը վերաբերում է ՀՀ մարզպետների կողմից համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետության սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելուն:
Նախագծով առաջադրվում են փոփոխություններ մրցութային հանձնաժողովների մասով, մասնավորապես նախատեսվում է հանել մարզպետի կողմից մրցութային հանձնաժողով ստեղծելու իրավասությունը, այն թողնելով միայն համայնքի ղեկավարի իրավասությանը, հետեւաբար դրանով պայմանավորված նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությունը, համաձայն որի, մարզային մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մարզպետարանի համապատասխան մասնագետները եւ կառավարության լիազորած պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները:
Սույն նախագծով ներկայացվող լրացումները միտված են լրացնելու վերը նշված օրենսդրական բացերը, որոնց սահմանված չլինելը էական բացասական ազդեցություն է ունենում ոլորտը կարգավորող ընթացակարգային մեխանիզմների վրա:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագիծը մշակվել է Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի կողմից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 2020 թվականի N 524 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
2. Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. ապրիլի 10
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
17 ապրիլի 2020 թվականի N 465 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. ապրիլի 17
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 524-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ