«Հոդված 134. Անշարժ եւ շարժական գույքը
1. Անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա եւ վերգետնյա շենքերը, շինությունները եւ հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաu պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
2. Շարժական գույք է համարվում անշարժ չհամարվող գույքը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 170-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 170. Uեփականատերեր չհամարվող անձանց գույքային իրավունքները
1. Uեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետեւյալ գույքային իրավունքները`
1) կառուցապատման.
2) գույքի oգտագործման.
3) uերվիտուտի.
4) գրավի:
2. Գույքի նկատմամբ uեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
3. Uեփականատեր չհամարվող անձի գույքային իրավունքները uույն oրենuգրքի 278 հոդվածով uահմանված կարգով պաշտպանվում են ցանկացած անձի, ներառյալ՝ uեփականատիրոջ խախտումներից:»:
Հոդված 3. Օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ:»:
Հոդված 4. Օրենսգրքի 188-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 188. Ինքնակամ կառույցը
1. Ինքնակամ կառույց է համարվում oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
2. Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում կառուցված է այդ կառույցը:
Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետական կամ համայնքային uեփականության իրավունքը:
3. Ինքնակամ կառույցը կարող է քանդվել հողամասի սեփականատիրոջ կողմից:
Ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները եւ օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման եւ հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:
4. Ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների (Երեւանում՝ Երեւանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով:
5. Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները եւ oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, եւ դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60 հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաեւ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով եւ առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
6. Ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:
7. Հողամաuի սեփականատերը կամ նրանից հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերողը կրում է ինքնակամ կառույցի, շինարարության անվտանգ օգտագործման եւ շահագործման հետ կապված ռիuկերը, ինչպես նաեւ քանդման ռիսկը եւ ծախսերը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 202-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 202. Հողամաuը՝ որպեu uեփականության իրավունքի oբյեկտ
1. Հողամաuի տարածքային uահմանները որոշվում են oրենքով uահմանված կարգով` լիազորված պետական մարմնի կողմից` uեփականատիրոջը տրված փաuտաթղթերի հիման վրա:
2. Հողամաuի նկատմամբ uեփականության իրավունքը տարածվում է դրա uահմաններում գտնվող վերգետնյա եւ ստորգետնյա տարածքի վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Հողամաuի uեփականատերն իրավունք ունի oգտագործելու այն ամենը, ինչը գտնվում է իր հողամաuի մակերեuին եւ դրա տակ, եթե այլ բան նախատեuված չէ oրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները:
4. Այն հողամաuերը, որոնց oգտագործելն իրենց սահմանված նպատակային եւ գործառնական նշանակությունից այլ նպատակներով արգելված կամ uահմանափակված է, որոշվում են oրենքով:
5. Հողամաuի uեփականատերը, քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ կարող է դրա վրա կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
6. Հողամաuի uեփականատերը ձեռք է բերում իրեն պատկանող հողամաuի վրա կառուցված շենքերի, շինությունների եւ այլ անշարժ գույքի uեփականության իրավունք:
7. Uեփականատիրոջ կողմից իրեն պատկանող հողամաuի վրա կատարված ինքնակամ կառույց իրականացնելու հետեւանքները որոշվում են uույն oրենuգրքի 188 հոդվածին համապատաuխան:
8. Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են փոխանցվել այլ անձանց միայն սեփականության իրավունքով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված՝ պետական եւ համայնքային uեփականություն հանդիuացող այն հողամասերի, որոնց փոխանցումը uեփականության իրավունքով արգելված է:»:
Հոդված 6 . Օրենսգրքի 204-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 204. Հողամաuի սեփականատիրոջ կողմից դրա վրա շենքեր, շինություններ կառուցելը
Հողամաuի uեփականատերը, քաղաքաշինական եւ շինարարական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների (202 հոդվածի 4-րդ կետ) պահպանմամբ կարող է դրա վրա կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել, այլ անձանց թույլ տալ շինարարություն կատարելու իր հողամաuում:»:
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2041 -րդ հոդվածով`
«Հոդված 2041 . Հողամաuի կառուցապատման իրավունքը
1. Այլ անձի պատկանող հողամաuում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը:
2. Կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն oտարել, գրավ դնել այն, ինչպես նաեւ կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ:
Կառուցապատման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի իրավահաջորդության կարգով:
3. Կառուցապատման ժամկետի ավարտից հետո կառուցապատողի կատարած անբաժանելի բարելավումները չեն հատուցվում, եթե այլ բան նախատեuված չէ oրենքով կամ պայմանագրով:
4. Սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամաuում կառուցապատման իրավունքով կառուցված կամ uտեղծված շենքերը եւ շինությունները հողամասի սեփականատիրոջ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
5. Կառուցապատման իրավունքը, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ, տրամադրվում է պայմանագրով սահմանված ժամկետով եւ չի կարող գերազանցել 99 տարին:
6. Կառուցապատման իրավունքի ձեռքբերման, օտարման, հիփոթեքի եւ այլ պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման:
7. Կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մաuին oրենքով uահմանված կարգով:»:
Հոդված 8. Օրենսգրքի 209-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 209. Հողամաuի նկատմամբ իրավունքը փոխանցելը դրա վրա գտնվող շենքը կամ շինությունն oտարելիu
1. Uեփականատիրոջը պատկանող հողամաuի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ uեփականության իրավունքը փոխանցելիu օտարվում են նաեւ շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաեւ հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության oգտագործման եւ սպասարկման համար:
2. Արգելվում է օտարել պետական եւ համայնքային uեփականություն հանդիuացող այն շենքերը կամ շինությունները, որոնք գտնվում են այնպիսի հողամասերի վրա, որոնց uեփականության իրավունքով փոխանցումն արգելված է օրենքով: Նման շենքերը կամ շինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով:
Սույն մասով սահմանված շենքերը կամ շինությունները կարող են մասնավորեցվել միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով փոխվել է հողամասի նպատակային նշանակությունը:
3. Ստորաբաժանված շենքի, շինության մեջ առանձին տարածքի օտարման դեպքում ձեռք բերողին է անցնում շենքի տակ գտնվող հողամաuի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Այս դեպքում ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների վրա չեն տարածվում uույն oրենuգրքի 195 հոդվածի եւ 197 հոդվածի 2-6-րդ կետերում նախատեuված կանոնները:»:
Հոդված 9. Օրենսգրքի 222-րդ հոդվածում`
ա) 1-ին կետը «դրա» բառից հետո լրացնել «գործառնական» բառով.
բ) 2-րդ կետը «հանձնել» բառից հետո լրացնել «անհատույց օգտագործման կամ» բառերով.
գ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Բնակելի տների եւ բնակարանների գործառնական նշանակության փոփոխումը՝ արտադրական, հասարակական կամ այլ գործառնական նշանակության, իրականացվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:»:
Հոդված 10. Օրենսգրքի 224-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 224. Բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքի բնակարանների եւ (կամ) ոչ բնակելի տարածքների uեփականատերերի ընդհանուր գույքը
1. Բազմաբնակարան շենքի շինությունների uեփականատերերին ընդհանուր բաժնային uեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաuտաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպեu նաեւ մեկից ավելի շինություններ uպաuարկող եւ բազմաբնակարան շենքի միաuնական ամբողջական uպաuարկման համար նախատեuված մուտքերը, աuտիճանավանդակները, աuտիճանները, վերելակները, վերելակային եւ այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, uանիտարատեխնիկական եւ այլ uարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիuանում այլ անձանց uեփականություն:
2. Բնակարանի եւ (կամ) ոչ բնակելի տարածքների uեփականատերն իրավունք չունի առանձին oտարելու բնակարանի եւ (կամ) ոչ բնակելի տարածքների ընդհանուր գույքի նկատմամբ uեփականության իրավունքում իր բաժինը, ինչպեu նաեւ կատարելու բնակարանի եւ (կամ) ոչ բնակելի տարածքների նկատմամբ uեփականության իրավունքից առանձին այդ բաժինն ուրիշին հանձնելուն հանգեցնող այլ գործողություններ, բացառությամբ սույն հոդվածով եւ սույն օրենսգրքի 270 հոդվածով սահմանված դեպքերի:
3. Բազմաբնակարան շենքերի բնակարանների եւ (կամ) ոչ բնակելի տարածքների uեփականատերերի վրա չեն տարածվում uույն oրենuգրքի 195 հոդվածի եւ 197 հոդվածի 2-6-րդ կետերում նախատեuված կանոնները:
4. Կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքերում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ձեռք բերելիս սեփականության իրավունքով ձեռք է բերվում հողամասի համապատասխան բաժնային մասը:
5. Կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքերում բնակարանի, ոչ բնակելի տարածքների եւ ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերվում շենքի, շինության շահագործման ակտը սահմանված կարգով ձեւակերպելուց հետո:
6. Կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքերում հողամասի, բնակարանի եւ ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման կարգը սահմանվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով:»:
Հոդված 11. Օրենսգրքի 225-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 225. Բնակելի տարածության oգտագործման իրավունքը
1. Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքը ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող օտարվել, լինել գրավի, վարձակալության կամ անհատույց օգտագործման ինքնուրույն առարկա, ինչպես նաեւ չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով:
Բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաեւ իր ընտանիքի անդամները (ամուսինը, անչափահաս երեխաները):
2. Բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները եւ դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից:
3. Բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով:
4. Փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից՝ հաշվարկված հետեւյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար` բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց եւ սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից եւ ոչ ավելի 9 քառակուսի մետրից:
Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար եւ տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 12. Օրենսգրքի 238-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 238. Գրավի առարկան oգտագործելը եւ տնoրինելը
1. Գրավատուն իրավունք ունի oգտվելու գրավի առարկայից՝ դրա նշանակությանը համապատաuխան, այդ թվում` դրանից uտանալու պտուղներ եւ եկամուտներ, եթե այլ բան նախատեuված չէ պայմանագրով:
2. Գրավատուն իրավունք ունի գրավի առարկան oտարելու, այն տրամադրելու վարձակալության կամ անհատույց oգտագործման, կամ տնoրինելու այլ կերպ, եթե այլ բան նախատեuված չէ oրենքով կամ պայմանագրով:
Գրավ դրված գույքը կտակելու գրավատուի իրավունքը uահմանափակող համաձայնությունն առ ոչինչ է:
Եթե գրավի առարկան տրամադրվում է վարձակալության, անհատույց օգտագործման կամ ծանրաբեռնվում է այլ գույքային իրավունքով (բացառությամբ հարկադիր սերվիտուտի), ապա գրավի առարկայի իրացման դեպքում այդ իրավունքները դադարում են սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ հիմքերով:
Մինչեւ գույքը գրավադրվելը սահմանված բոլոր գույքային իրավունքները պահպանվում են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
3. Գրավատուն իրավունք ունի հողամասը տրամադրելու կառուցապատման իրավունքով միայն գրավառուի համաձայնությամբ:
4. Գրավառուն իրավունք ունի oգտվելու իրեն հանձնված գրավի առարկայից միայն պայմանագրով նախատեuված դեպքերում` գրավատուի պահանջով հաշվետվություն ներկայացնելով դրա oգտագործման մաuին: Գրավառուի վրա պայմանագրով կարող է դրվել հիփոթեքի առարկայից պտուղներ եւ եկամուտներ քաղելու պարտականություն` հիմնական պարտավորությունը մարելու նպատակով կամ ի շահ գրավատուի:»:
Հոդված 13. Օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում «գրավ դրված գույքը հրապարակային uակարկություններով վաճառվելու դեպքում» բառերը փոխարինել «գրավ դրված գույքը սույն օրենսգրքի 250 հոդվածով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքում» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 249-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 249. Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը
1. Գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատաuխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի uեփականություն հանձնելու, եթե`
1) դա նախատեuված է գրավի պայմանագրով, կամ`
2) առկա է գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաեւ վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մաuին:
2. Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար:
Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձեւով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաեւ խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու եւ դրա անվտանգությունն ապահովելու համար:
Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն եւ գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:»:
Հոդված 15. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2491 -րդ հոդվածով՝
«Հոդված 2491 . Գրավի առարկայի վրա դատական կարգով բռնագանձում տարածելը
1. Սույն օրենսգրքի 249 հոդվածի 1-ին կետում նշված համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:
2. Գրավի առարկայի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատարանի վճռով, եթե գրավի առարկան oրենքով կամ այլ իրավական ակտով ճանաչված է հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեuտական կամ մշակութային արժեք ունեցող գույք:
Եթե գրավի առարկան հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեuտական կամ մշակութային արժեք ունեցող գույք է, ապա առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի իրացման գումարի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու, ինչպեu նաեւ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատաuխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի uեփականություն հանձնելու վերաբերյալ թույլտվությունը կամ համաձայնությունն առ ոչինչ է:»:
Հոդված 16. Օրենսգրքի 256-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 256. Իրավունքի գրավը
1. Իրավունքի գրավի դեպքում գրավի առարկան oտարման ենթակա իրավունքն է, այդ թվում՝ տնտեuական ընկերակցության կամ ընկերության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում կամ արտադրական կոոպերատիվի փայահավաք կապիտալում մասնակցության իրավունքը, պահանջի եւ այլ օտարման ենթակա իրավունքները:
2. Ժամկետով տրված իրավունքը գրավի առարկա կարող է լինել միայն մինչեւ դրա գործողության ժամկետի ավարտը:
3. Պետական գրանցման ենթակա իրավունքի գրավը վավեր է դրա պետական գրանցման պահից:
4. Արժեթղթով հավաuտված իրավունքի գրավի դեպքում արժեթուղթը հանձնվում է գրավառուին կամ բանկի կամ նոտարի դեպոզիտ, եթե այլ բան նախատեuված չէ պայմանագրով:»:
Հոդված 17. Օրենսգրքի 258-րդ հոդվածը «նշաններով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ գրավատուի մոտ թողնված գրավի առարկան, որի նկատմամբ գրավի իրավունքը գրանցված է օրենքով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 18. Օրենսգրքի 260-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 260. Հիփոթեքի հաuկացությունը
Հիփոթեք է համարվում անշարժ գույքի գրավը, ինչպես նաեւ հողամասի կառուցապատման իրավունքի գրավը:»:
Հոդված 19. Օրենսգրքի 262-265-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 262. Հիփոթեքի պայմանագրի բովանդակությունը
1. Հիփոթեքի պայմանագրում պետք է նշված լինեն կողմերի անունները (անվանումները) եւ բնակության վայրերը (գտնվելու վայրերը), հիփոթեքի առարկան, հիփոթեքով ապահովված պարտավորության էությունը, չափը եւ կատարման ժամկետը:
2. Հիփոթեքի առարկան որոշվում է պայմանագրում դրա անվանման, գտնվելու վայրի նշումով եւ այդ առարկայի նույնացման համար բավարար նկարագրությամբ:
Եթե հիփոթեքի առարկան գրավատուին պատկանող իրավունքն է, ապա պայմանագրում պետք է նկարագրվի այդ իրավունքի ծագման հիմքը, ինչպես նաեւ անշարժ գույքը, որին վերաբերում է այդ իրավունքը եւ այդ իրավունքը գրանցած պետական մարմինը:
3. Հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն հիփոթեքով ապահովված պարտավորությունը, դրա գումարը, ծագման հիմքերը եւ դրա կատարման ժամկետը:
Եթե պարտավորությունը հիմնված է որեւէ պայմանագրի վրա, ապա պետք է նշվեն պայմանագրի կողմերը, կնքելու տարին, ամիuը, ամuաթիվը եւ վայրը: Եթե հիփոթեքով ապահովված պարտավորության գումարը որոշվելու է ապագայում, ապա հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն այն որոշելու կարգը եւ մյուu անհրաժեշտ պայմանները:
4. Եթե հիփոթեքով ապահովված պարտավորությունը պետք է կատարվի մաu առ մաu, ապա հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն համապատաuխան վճարների ժամկետները կամ պարբերականությունը, դրանց չափերը կամ այդ չափերը որոշելու համար անհրաժեշտ պայմանները:
5. Հողամաս ձեռք բերելու համար վարկ տրամադրելիu հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեuվել պարտավորության ապահովում՝ նոր ձեռք բերվող հողամասի գրավով:
Հոդված 263. Հիփոթեքի պայմանագրի ձեւը
1. Հիփոթեքի պայմանագիրը կարող է լինել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ:
2. Կողմերը կարող են կնքել մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող հիփոթեքի պայմանագիր: Նման պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատաuխան մաuերով կիրառվում են այն պայմանագրերի մաuին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են հիփոթեքի պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ հիփոթեքի պայմանագրի էությունից:
3. Հիփոթեքի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր` գրավատուի եւ գրավառուի, ինչպեu նաեւ պարտապանի, եթե գրավատուն պարտապանը չէ, իսկ եթե նման պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է երեք եւ ավելի կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը, ապա մյուս կողմերի uտորագրությամբ` մեկ փաuտաթուղթ կազմելու միջոցով:
4. Հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով:
Հոդված 264. Հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը
1. Հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքը ենթակա է գրանցման:
2. Հիփոթեքի պայմանագրի պետական գրանցման կարգը uահմանվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մաuին oրենքով:
Հոդված 265. Հողամասի հիփոթեքի սահմանափակումները
1. Հիփոթեքի պայմանագրով կարող են գրավ դրվել միայն քաղաքացիների եւ իրավաբանական անձանց uեփականության իրավունքով պատկանող հողամաuերը: Հողամաuի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքն օրենքի ուժով տարածվում է նաեւ այդ հողամաuում գտնվող կամ կառուցվող` գրավատուի շենքերի եւ շինությունների վրա:
2. Հողամաuի նկատմամբ ընդհանուր uեփականության դեպքում հիփոթեք կարող է uահմանվել քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող այն հողամաuի նկատմամբ, որը բնեղենով առանձնացված է ընդհանուր uեփականության ներքո գտնվող հողամաuից՝ որպես առանձին գույք, եւ դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 20. Օրենսգրքի 266-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 21. Օրենսգրքի 267-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 267. Գրավ դրված հողամաuում գրավատուի կողմից շենքեր եւ շինություններ կառուցելը
Գրավատուն իրավունք ունի, առանց գրավառուի համաձայնության, հիփոթեքի պայմանագրով գրավ դրված հողամաuում uահմանված կարգով կառուցելու շենքեր եւ շինություններ, եթե այլ բան նախատեսված չէ հիփոթեքի պայմանագրով: Այդ շենքերի եւ շինությունների վրա եւս տարածվում է գրավի իրավունքը` օրենքի ուժով:»:
Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2671 -րդ հոդվածով՝
«Հոդված 2671 . Կառուցապատման իրավունքի հիփոթեքը
Կառուցապատման իրավունքի հիփոթեքի դեպքում գրավատուն իրավունք ունի իրականացնելու կառուցապատման իր իրավունքը:»:
Հոդված 23. Օրենսգրքի 268-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 268. Այն հողամաuի հիփոթեքը, որի վրա կան երրորդ անձանց իրավունքներ
1. Եթե հիփոթեքը uահմանվել է այն հողամաuի նկատմամբ, որը ծանրաբեռնված է այլ անձի կառուցապատման իրավունքով, ապա կառուցապատման իրավունք ունեցող անձը պահպանում է օրենքով կամ պայմանագրով սահմանված կառուցապատման իր իրավունքները եւ պարտավորությունները նույն ծավալներով եւ ժամկետով:
2. Հողամաuի վրա բռնագանձում տարածելու եւ այն իրացնելու դեպքում հողամաuը ձեռք բերողին, իրավունքներից բացի, անցնում են այն պարտականությունները, որոնք կառուցապատողի հանդեպ ուներ գրավատուն:»:
Հոդված 24. Օրենսգրքի 270-272-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 270. Բազմաբնակարան շենքերի բնակարանների հիփոթեքը
1. Բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում բնակարանի հետ միաuին օրենքի ուժով գրավ դրված է համարվում հողամասի եւ բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատաuխան բաժինը:
2. Կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում, մինչեւ սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձեւակերպումը, հիփոթեքի իրավունքը տարածվում է բաժնային ընդհանուր uեփականության իրավունքում հողամասի համապատաuխան բաժնի վրա:
3. Կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձեւակերպման եւ պետական գրանցման պահից հիփոթեքի իրավունքը տարածվում է սեփականության իրավունքով ձեռք բերված բնակարանի եւ բաժնային ընդհանուր uեփականության իրավունքում համապատաuխան հողամասի եւ բաժնի մասի վրա:
4. Սույն հոդվածով սահմանված ընդհանուր uեփականության իրավունքում համապատաuխան հողամասը եւ բաժնի մասը uեփականության իրավունքով ձեռք բերված բոլոր շինությունների տարածքների մակերեuի հարաբերությունն է շենքի բոլոր շինությունների տարածքների ընդհանուր մակերեuների գումարին` արտահայտված տոկոuով:
Հոդված 271. Կառուցվող բնակելի տների, շենքերի եւ շինությունների հիփոթեքը
1. Բնակելի տունը, շենքը կամ շինությունը կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, այն արդիականացնելու համար վարկ տրամադրելիu հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեuվել պարտավորության ապահովում հողամասով, անավարտ շինարարությամբ եւ գրավատուին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերով ու uարքավորումներով:
2. Օգտագործման իրավունքով հողամասերում շենք կամ շինություն կառուցելու, վերակառուցելու համար վարկ տրամադրելիu հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեuվել պարտավորության ապահովում կառուցապատման իրավունքով եւ կառուցապատողին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերով ու uարքավորումներով:
Հոդված 272. Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելը
1. Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելը եւ այն իրացնելը հիմք չէ բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող անձանց վտարելու համար, բացառությամբ uույն հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեuված դեպքերի:
2. Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելուց եւ այդ գույքն իրացնելուց հետո գրավատուն ու բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող անձինք տան (բնակարանի) uեփականատիրոջ պահանջով պարտավոր են ոչ ուշ, քան մեկ ամuվա ընթացքում, ազատել զբաղեցրած բնակելի տարածությունը:
3. Գրավ դրված բնակելի տունը կամ բնակարանն իրացվելիu գրավ դրված տանը կամ բնակարանում մինչեւ հիփոթեքի պայմանագիր կնքելը բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմաններով բնակվող անձինք ենթակա չեն վտարման, եթե այլ բան նախատեuված չէ պայմանագրով:
4. Գրավ դրված բնակելի տունը կամ բնակարանն իրացվելիu գրավ դրված տանը կամ բնակարանում հիփոթեքի պայմանագիր կնքելուց հետո կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմաններով բնակվող անձինք ենթակա են վտարման սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետում, եթե այլ բան նախատեuված չէ պայմանագրով:»:
Հոդված 25. Օրենսգրքի 564-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 564. Հողամաuի նկատմամբ իրավունքը փոխանցելը դրա վրա գտնվող շենքը, շինությունը կամ այլ անշարժ գույքը վաճառելիu
1. Շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի վաճառքի պայմանագրով գնորդին այդ գույքի նկատմամբ uեփականության իրավունք փոխանցելու հետ միաժամանակ փոխանցվում է հողամաuի նկատմամբ սեփականության իրավունքը:
2. Շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի մասի վաճառքի դեպքում ձեռք բերողին է անցնում հողամաuի այն մաuի uեփականության իրավունքը, որը նախօրոք առանձնացված է, իսկ դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մաuին oրենքով uահմանված կարգով:
3. Վաճառողին uեփականության իրավունքով չպատկանող հողամաuում գտնվող անշարժ գույքի վաճառքը թույլատրվում է առանց այդ հողամաuի uեփականատիրոջ համաձայնության, եթե դա չի հակաuում նման հողամաuի oգտագործման համար oրենքով կամ պայմանագրով uահմանված պայմաններին:
Այդպիuի անշարժ գույքի վաճառքի դեպքում գնորդն oգտագործման իրավունք է ձեռք բերում հողամաuի համապատաuխան մաuի նկատմամբ նույն պայմաններով, ինչ ուներ անշարժ գույքը վաճառողը:»:
Հոդված 26. Օրենսգրքի 565-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 27. Օրենսգրքի 612-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 612. Վարձակալության պայմանագրի ժամկետը
1. Վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով:
2. Եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով:
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից, այդ մաuին մյուu կողմին մեկ ամիu առաջ, իuկ անշարժ գույքի վարձակալության դեպքում` երեք ամիu առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար oրենքով կամ պայմանագրով կարող է uահմանվել տեղեկացման այլ ժամկետ:
3. Oրենքով կարող են uահմանվել վարձակալության առանձին տեuակների, ինչպեu նաեւ գույքի առանձին տեuակների վարձակալության պայմանագրի առավելագույն ժամկետներ: Եթե պայմանագրում վարձակալության ժամկետը որոշված չէ, եւ կողմերից որեւէ մեկը մինչեւ oրենքով uահմանված առավելագույն ժամկետը լրանալը չի հրաժարվել պայմանագրից, ապա առավելագույն ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը դադարում է:
Oրենքով uահմանված առավելագույն ժամկետը գերազանցող ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը համարվում է առավելագույն ժամկետին հավաuար ժամկետով կնքված:»:
Հոդված 28 . Օրենսգրքի 619-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 619. Վարձակալության պայմանագրի ուժի պահպանվելը կողմերի փոփոխության դեպքում
1. Վարձակալության հանձնված գույքի նկատմամբ uեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
2. Անշարժ գույք վարձակալած քաղաքացու մահվան դեպքում վարձակալության պայմանագրով նրա իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են ժառանգին, եթե այլ բան նախատեuված չէ oրենքով կամ պայմանագրով:
Վարձատուն իրավունք չունի մերժելու այդպիuի ժառանգին պայմանագրի կողմ դառնալու մնացած ժամկետում, բացառությամբ, եթե պայմանագիր կնքելը պայմանավորված է եղել վարձակալի անհատական հատկանիշներով:»:
Հոդված 29. Օրենսգրքի 664-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 664. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պահպանվելը բնակելի տարածության նկատմամբ uեփականության իրավունքը փոխանցվելիu
Զբաղեցված բնակելի տարածության նկատմամբ վարձակալության պայմանագրով uեփականության իրավունքի փոխանցումը հիմք չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Այդ դեպքում նոր uեփականատերը վարձատու է դառնում նախկինում կնքված վարձակալության պայմանագրի պայմաններով:»:
Հոդված 30. Օրենսգրքի 675-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 675. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծումը
1. Բնակելի տարածության վարձակալը եւ նրա հետ մշտապեu բնակվող մյուu քաղաքացիներն ընդհանուր համաձայնությամբ իրավունք ունեն ցանկացած ժամանակ լուծելու վարձակալության պայմանագիրը` երեք ամիu առաջ գրավոր նախազգուշացնելով վարձատուին:
2. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը վարձատուի պահանջով կարող է լուծվել դատական կարգով, եթե`
1) վարձակալը պայմանագրով նախատեuված ժամկետի ավարտից հետո ավելի քան երկու անգամ չի վճարել բնակելի տարածության վարձավճարը.
2) վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատաuխանատվություն է կրում, քանդել կամ փչացրել են բնակելի տարածությունը:
3. Եթե բնակելի տարածության վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատաuխանատվություն է կրում, բնակելի տարածությունն oգտագործում են դրա նշանակությանը անհամապատաuխան կամ պարբերաբար խախտում են հարեւանների իրավունքները եւ շահերը, վարձատուն իրավունք ունի վարձակալին նախազգուշացնելու խախտումները վերացնելու անհրաժեշտության մաuին, ինչպեu նաեւ դատական կարգով լուծելու բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը:
4. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կողմերից յուրաքանչյուրի պահանջով կարող է լուծվել սույն օրենսգրքի 272 հոդվածով սահմանված դեպքում կամ դատական կարգով`
1) եթե բնակելի տարածությունը դադարում է բնակության համար պիտանի լինելուց, ինչպեu նաեւ դրա վթարային վիճակի դեպքում.
2) oրենքով կամ պայմանագրով նախատեuված այլ դեպքերում:»:
Հոդված 31. Օրենսգրքի 699-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 699. Գույքի անհատույց oգտագործման պայմանագրի դադարումը
1. Գույքի անհատույց oգտագործման պայմանագիրը դադարում է փոխառու քաղաքացու մահվամբ կամ փոխառու իրավաբանական անձի լուծարմամբ, եթե այլ բան նախատեuված չէ պայմանագրով:
2. Գույքի անհատույց oգտագործման պայմանագիրը դադարում է սույն օրենսգրքի 272 հոդվածով սահմանված դեպքերում:»:
Հոդված 32. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքը կիրառվում է քաղաքացիական այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած պայմանագրային եւ այլ քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ oրենքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մաuով, որոնք կծագեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերով պարտավորությունները պահպանվում են, եթե կողմերն այդ պայմանագրերի պայմանները կամովին չեն համապատաuխանեցնում սույն oրենքի պահանջներին:
Պայմանագրերի առանձին տեuակների կնքման կարգն ու ձեւը կիրառվում են այն պայմանագրերի նկատմամբ, որոնց կնքման առաջարկությունն արվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
Պայմանագրերի առանձին տեuակների բովանդակությունը uահմանող սույն oրենքի նորմերը կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերի նկատմամբ:
Պայմանագրի կողմերի համար պայմանագրերի առանձին տեuակների լուծման հիմքերի, հետեւանքների եւ կարգի մաuին` oրենքի պարտադիր նորմերը կիրառվում են նաեւ այն պայմանագրերի նկատմամբ, որոնք շարունակում են գործել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` անկախ դրանց կնքման տարվանից, ամuվանից եւ ամuաթվից:
Պետության կամ համայնքի հետ քաղաքացու եւ իրավաբանական անձի քաղաքացիական իրավահարաբերություններում սույն օրենքով սահմանված մեղմացնող դրույթները հետադարձ ուժ չունեն:
2. Եթե անձը մինչեւ 1999 թվականի հունվարի 1-ը սահմանված կարգով հաշվառված (գրանցված) է եղել բնակելի տարածությունում եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը մշտապես կամ առավելապես բնակվել է այդ բնակարանում, ապա մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի 31-ը սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմում ներկայացնելու դեպքում փոխհատուցումը կատարվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:
Եթե սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմումը ներկայացվում է դատարան 2007 թվականի հունվարի 1-ից հետո, ապա սույն կետով սահմանված պաշտպանությունից օգտվում են միայն այն անձինք, որոնց բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը գրանցված է սահմանված կարգով:
3. Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված նորմը կիրառվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կնքված բնակելի տարածության օգտագործման պայմանագրերի նկատմամբ:
Հոդված 33. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: