Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«4. Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե, հաստատվում է վերջինիս կանոնադրությունը: Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատվում է քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնի կողմից: Քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնի ղեկավարը ի պաշտոնե հանդիսանում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի նախագահ:»:
Հոդված 2.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: