Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-589-23.04.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 393.1-ին հոդվածով.

«Հոդված 393.1 Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը,

1. Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է.

1) զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱՀԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով` Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ), որի հիմնական զեկուցողն է պատգամավոր` Վլադիմիր Վարդանյանը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` կից ներկայացնում ենք առաջադրվող Նախագիծը, դրա ընդունման հիմնավորումը, ինչպես նաեւ համապատասխան օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում ենք ներկայացված Նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ`

Վլադիմիր Վարդանյան
Արարատ Միրզոյան
Հովհաննես Հովհաննիսյան
Մխիթար Հայրապետյան
Արուսյակ Ջուլհակյան
Սարգիս Խանդանյան
Արսեն Ջուլֆալակյան
Թագուհի Ղազարյան
Լիլիթ Մակունց