Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5982-24.05.2005-ՖՎ,ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության 18.04.2003 թվականի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքում կատարել հետեւյալ լրացումներընել նոր   հոդվածներով՝ հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 1.   Օրենսգիրքը լրացնել նոր 315.1. եւ 315.2. հոդվածներով՝ հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 315.1.  Ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը եւ անօրինական կառույցները չքանդելը

Օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով շենքի, շինության կառուցումը կամ վերակառուցումը չդադարեցնելը եւ/կամ/ անօրինական կառույցները չքանդելը, որոնք կատարվել են նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 315.2. Շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը

Պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա իրավական ակտերով դրված է շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելը, ինչպես նաեւ ինքնակամ կառուցողների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելը.

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, կամ ազատազրկմամբ մեկից երկու տարի ժակետով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին

Հիփոթեքային շուկայի զարգացմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվել է նաեւավելի պարզեցնել գործող Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածը եւ սահմանել ինչպես ինքնակամ կառույց այնպես էլ ինքնակամ զբաղեցված հող, որպես նոր իրավական կատեգորա: Առաջարկվող փոփոխություններով էապես պարզեցվում են նաեւ ինքնակամ կառույցների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի հետագա իրավական կարգավիճակը որոշելու, իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով եւ դրա հիման վրա ընդունվելիք այլ իրավական ակտերով սահմանվում է ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները: Նշված բոլոր լրացումներն ու փոփոխությունները նպատակ հետապնդում ինչպես էապես պարզեցնել եւ հստակեցնել ինքնակամ կառույցների իրավական կարգավիճակի որոշման ընթացակարգը, այնպես էլ ներառել ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի միավորները քաղաքացիաիրավական շրջանառության մեջ: Սակայն, մի կողմից պարզեցնելով ինքնակամ կառույցների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմերը, մյուս կողմից անհրաժեշտ է նաեւ սահմանել ինքնակամ կառույցների իրականացման կանխարգելմանն ուղղված հստակ մեխանիզմներ, հատկապես քաղաքաշինական գործունեության օրինականության նկատմամբ պետական վերահսկողության ոլորտում: Հենց այդ նպատակին է ուղղված ՀՀ Քրեական օրենսգրքիառաջարկվող լրացումը, որը հնարավորություն կընձեռի քրեական պատասխանատվության ենթարկել ինքնակամ կառույցների կասեցման միջոցներ դիտավորյալ չձեռնարկող, ինչպես նաեւ ինքնակամ կառուցողների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառած պաշտոնատար անձանց: Նշված օրենքի ընդունմամբ նշված արարքներ կատարած պաշտոնատար անձինք կենթարկվեն արդեն քրեական պատասխանատվության, մինդեւ ներկայումս նշված պաշտոնատար անձինք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգրքի 157.12 հոդվածի համաձայն :