Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5982-24.05.2005-ՖՎ,ՊԻ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (18 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-528) կատարել հետեւյալ լրացումներընել նոր հոդվածներով՝ հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 1. Օրենսգիրքը լրացնել նոր 315.1 . եւ 315.2 . հոդվածներով՝ հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 3151 .Ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը եւ անօրինական կառույցները չքանդելը

Օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով շենքի, շինության կառուցումը կամ վերակառուցումը չդադարեցնելը եւ/կամ/ անօրինական կառույցները չքանդելը, որոնք կատարվել են նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

- պատժվում է ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 3152 . Շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը

Պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա իրավական ակտերով դրված է շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելը, ինչպես նաեւ ինքնակամ կառուցողների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելը.

- պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, կամ ազատազրկմամբ մեկից երկու տարի ժակետով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: