Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3422-30.04.2020-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում

«Ազգային ժողովին» բառերից հետո լրացնել «կամ այլ պետական մարմիններին» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 23-րդ կետով՝

«23) նշանակում է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովների եւ մրցանակաբաշխության կոմիտեի անդամի թեկնածու առաջադրելու իրավասություն ունեցող Ազգային ժողովի մշտական հանձնաժողով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ