Armenian ARMSCII Armenian
Կ-3422-30.04.2020-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք)  5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23-րդ կետով.

«23) նշանակում է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովների եւ մրցանակաբաշխության կոմիտեի անդամի թեկնածու առաջադրելու իրավասություն ունեցող Ազգային ժողովի մշտական հանձնաժողով:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «Ազգային ժողովին» բառերից հետո լրացնել «կամ այլ պետական մարմիններին» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: