Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5983-24.05.2005-ՖՎ,ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 12-ի Հայաuտանի Հանրապետության oրենuգրքի 154 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝.

«Հոդված 154. Շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը

Սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը` բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամաuի վրա   ինքնակամ կառուցված  անհատական բնակելի տան`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Գյուղական համայնքներում տնամերձ հողամաuի վրա բնակելի տուն  ինքնակամ կառուցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հողoգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը եւ համայնքներին uեփականության իրավունքով պատկանող հողամաuերի վրա շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի չորuհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո.

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված  2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 157.12. հոդվածը:

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին

Հիփոթեքային շուկայի զարգացմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվել է նաեւավելի պարզեցնել գործող Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածը եւ սահմանել ինչպես ինքնակամ կառույց այնպես էլ ինքնակամ զբաղեցված հող, որպես նոր իրավական կատեգորա: Առաջարկվող փոփոխություններով էապես պարզեցվում են նաեւ ինքնակամ կառույցների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի հետագա իրավական կարգավիճակը որոշելու, իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով եւ դրա հիման վրա ընդունվելիք այլ իրավական ակտերով սահմանվում է ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները:

Սակայն միայն ինքնակամ կառույցների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմերը հստակեցնելով եւ պարզեցնելով հնարավոր չէ արդյունավետ պայքար իրականացնել ինքնակամ կառույցվների իրականացմնան հետ: Ուստի անհրաշետ է նաեւ սահմանել պատասխանատվություն ինքնակամ կառույցներ իրականացնող անձանց նկատմամբ: Հարկ է նշել նաեւ, որ Վարչական իրավախախտումներ վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154 հոդվածը պատասխանատվություն չի սահմանում բազմաբնակարան շենքերում ինքնակամ կառուցումներ կատարելու համար, մինչդեռ ինքնակամ կառույցների զգալի մասը են կազմում հենց բազմաբնակարան շենքերում ինքնակամ ձեւափոխումները եւ տարածքների ընդհանուր օգտագործման տարածքաների ինքնակամ զավթումը: Բացի այդ գործող օրենսդրությունը որեւէ պատասխանատվություն չի սահմանում տուգանքի նշանակումից հետո ինքնակամ շինարարությունը շարունակելու համար :

Առաջարկվող փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա լրացնել այդ բացերը: Բացի այդ առաջարկվում է նաեւ տարբերակված մոտեցում ցուցաբերել տարբեր տիպի ինքնակամ կառույցների իրականացման համար պատասխանատվության սահմանման հարցում, մասնավորապես դա վերաբերվում է գյուղական համայնքներում հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից տնամերձ հողամասի վրա բնակելի տների կառուցման համար պատասխանատվության մեղմացմանը: