Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5983-24.05.2005-ՖՎ,ՊԻ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 12-ի Հայաuտանի Հանրապետության oրենuգրքի 154 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝.

«Հոդված 154. Շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը

1. Սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը` բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամաuի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան `

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Գյուղական համայնքներում տնամերձ հողամաuի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հողoգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը եւ համայնքներին uեփականության իրավունքով պատկանող հողամաuերի վրա շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի չորuհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո.

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 157.12 . հոդվածը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: