Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-600-05.05.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թ. ՀՕ-221 օրենքի 44-րդ հոդվածը լրացնել նոր՝ 9-րդ մասով .

9. Հայաստանի Հանրապետությունում համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում ֆիզիկական անձանց՝ ցանկացած արժույթով բանկային հաշիվների նկատմամբ կիրառված արգելանքը մինչեւ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով կասեցվում է եւ նոր արգելանքներ չեն կիրառվում:

Հոդված 2.  Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հիմնավորում

Առկա խնդիրները եւ իրավիճակը

2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանափակվեց մարդու ազատ տեղաշարժը: Կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու եւ դրա դեմ պայքարելու նպատակով խրախուսվեց հնարավորինս մարդկային տեղաշարժի կասեցումը եւ սահմանափակումը, հեռավար աշխատանքային գործունեությունը  եւ առեւտրային գործունեության որոշ տեսակների դադարեցումը: Այլընտրանքային աշխատանքի բացակայությունը արտակարգ դրության պայմաններում հանգեցնում է քաղաքացիների մոտ կանխիկ միջոցների սահմանափակումների, ուստի քաղաքացիները ստիպված են լինում օգտվել  բանկային հաշիվներից, որում առկա դրամական միջոցները  կարող են արգելանքի տակ լինել՝ «Դատական ակտերի հարկադիր կատարմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ հարկադիր կատարողի կողմից:

Կարծում ենք, որ երկրում ստեղծված իրավիճակը եւ քաղաքացիների ֆինանսական վիճակը հնարավորինս թեթեւացնելու նպատակով անհրաժեշտ է կասեցնելԴԱՀԿ-ի կողմից՝ ֆիզիկական անձանց  մինչեւ  հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա կիրառված արգելանքները, նոր արգելանքներ չկիրառել եւ հնարավորություն ընձեռել քաղաքացիներին ՝ արտակարգ դրության ողջ ընթացքում վերոնշյալ միջոցների հաշվին հոգալու իրենց առաջնային պահանջմունքները:

Առաջարկվող օրենքի ընդունմամբ հնարավորություն կտրվի  քաղաքացիներինապահովել իրենց մինիմալ կենսամակարդակը:
 

               Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

04.05.2020թ.

ՈՐՈՇՈՒՄ N 33/20

Առաջնորդվելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ8-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը.

Որոշեց՝
ՀՀ ազգային ժողովի նախագահին ներկայացնել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ    ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  04.05. 2020 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից Ձեզ եմ ներկայացնում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին օրենքի  նախագիծը:

Գրությանը կից ներկայացվում է՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Աբովյան)

բ) օրենքի նախագիծը ներկայացնելու մասին խմբակցության որոշումը

գ) նախագծի ընդունման հիմնավորումը,

դ) գործող oրենքում լրացում կատարելու մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ 5 էջ:

Հարգանքով՝

ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ                   ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ