Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-047-25.07.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ - 186) 19-ը հոդվածի 17 կետը լրացնել հետեւյալ բովանդակության նոր կետերով`

«17.7. ջրօգտագործման համար`

ֆիզիկական անձանցից տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով

իրավաբանական անձանցից տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով

17.8. ջրային համակարգի օգտագործման համար`

ֆիզիկական անձանցից տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով

իրավաբանական անձանցից տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով»:


Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: