Armenian ARMSCII Armenian
Կ-047-25.07.2003-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունված է 2004 թվականի մարտի 16-ին


Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ - 186) 19-րդ հոդվածի 17-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակության նոր ենթակետերով`

«17.7. ջրօգտագործման համար`
 
ֆիզիկական անձանցից
 
 բազային տուրքի չափով
 
իրավաբանական անձանցից  բազային տուրքի 10-ապատիկի չափով

17.8. ջրային համակարգի օգտագործման համար`
 
ֆիզիկական անձանցից
 
բազային տուրքի չափով
 
իրավաբանական անձանցից
 
 բազային տուրքի 10-ապատիկի չափով»:
 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: