Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել 1982 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգիրք»ը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգիրքը ուժը կորցրած ճանաչելու մաիսն» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1982 թվականին ընդունված ՀՀ Բնակարանային օրենսգիրքը անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել, քանի որ պետական, հանրային եւ համայնքային բնակարանային ֆոնդի բնակարանների նկատմամբ սեփականության ձեւի զանգվածային փոփոխության /մասնավորեցման/ պայմաններում նշված օրենսգրքով կարգավորվող հիմանկան իրավահարաբերությունները էապես փոփոխվել են եւ կարգավորվում են մի շարք այլ իրավական ակտերով, մասնավորապես ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի եւ այլն համապատասխան հոդվածներով: Ըստ էության ներկայումս ՀՀ Բնակարանային օրենսգիքրը որեւէ կարգավորիչ դեր չունի, եւ ավիլին, նրանում պարունակվող մի շարք դրույթներ հակասում են նշված ոլորտը կարգավորող ներկայիս իրավական ակտերին, որի արդյունքում ոլորտի իրավական դաշտում ոչ արդիական եւ չկիրառվող իրավական նորմերի առկայության պայամններում խոչընդոտվում է ոլորտի արդյունավետ իրավական կարգավորումը: