Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35.1-ին կետով.
«35.1. | սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար | բազային տուրքի տասնապատիկի չափով»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: