Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 408-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրականացվող համալիր հարկային ստուգման արդյունքում հայտնաբերված` մինչեւ սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդած ժամանակահատվածներին վերաբերող իրավախախտումների նկատմամբ Օրենսգրքի 408-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տուգանքը չի կիրառվում, իսկ համալիր հարկային ստուգման արդյունքում կազմված ակտով արձանագրված տուգանքները հարկ վճարողին չեն առաջադրվում, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին կազմված ակտն Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն չի համարվել անբողոքարկելի: