Հոդված
1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997թ. դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186 օրենքի (այսուհետ` օրենք) 11 հոդվածի 5-րդ
մասում «հնգապատիկի» բառը հանել:
Հոդված
2.
Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում կատարել հետեւյալ փոփոխությունները՝
ա) Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «(բացառությամբ անշարժ գույքի կամ շարժական գույքի հիփոթեքի) բառակապակցությունը փոխարինել «(բացառությամբ անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի)» բառակապակցությամբ եւ շարունակել ինչպես մասում:
բ) Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում «անշարժ գույքի գրավի»
բառակապակցությունը փոխարինել «անշարժ գույքի հիփոթեքի» իսկ «շարժական գույքի հիփոթեքի» բառակապակցությունը «շարժական գույքի կոշտ գրավի»
բառակապակցությամբ եւ շարունակել ինչպես մասում:
Հոդված
3.
Օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ մասի ժե) մասում «եռապատիկի» բառը հանել:
Հոդված 4
. Օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ մասի 18.4 մասում՝ «տեղագրական եւ կադաuտրային քարտեզագրման համար` տարեկան» բառակապակցությունը փոխարինել «տեղագրական քարտեզագրման եւ հողաշինարարական աշխատանքների իրականացման համար՝ տարեկան» բառակապակցությամբ:
Հոդված
5.
Oրենքի
24 հոդվածը լրացնել նոր՝ «ժգ)» եւ «ժդ)» մասերով հետեւյալ բովանդակությամբ.
«ժգ) Սեփականատերերը եւ օգտագործողները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված բնակելի տարածության օգտագործման պայմանագրերը վավերացնելու համար,»:
«ժդ) ՀՀ պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերը վավերացնելու համար:»:
Հոդված 6.
Oրենքի 29-րդ հոդվածը լրացնել երկու նոր պարբերություններով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված դեպքերում բնակելի տարածության օգտագործման իրավունքը գրանցելու համար սեփականատերերը եւ օգտագործողները ազատվում են պետական տուրքի վճարումից:
ՀՀ պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերով սեփականության իրավունքը գրանցելու համար սեփականատերերը ազատվում են պետական տուրքի վճարումից:»:
Հոդված
7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաիսն»
ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին
«Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները, մասնավորապես գույքային իրավունքների պարզեցմանը եւ հստակեցմանը, ինչպես նաեւ հիփոթեքային վարկավորման շուկայի զարգացմանը ուղղված առաջարկությունները առաջացնում նաեւ «Պետական տուրքի մասին»
ՀՀ օրենքում
հետեւյալ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը
.
1
.
իջեցնել հիփոթեքի պայմանագրերի վավերացման եւ պետական գրանցման տուրքերը հինգ հազարից մինչեւ բազային տուրքի չափը:
2 . ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում բնակելի տարածության օգտագործման իրավունքը գրանցելու եւ պայմանագրի վավերացման համար սեփականատերերին եւ օգտագործողներին ազատել պետական տուրքի վճարումից: