Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186, այսուհետ` օրենք) 11 հոդվածի 5-րդ մասում «հնգապատիկի» բառը հանել:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում կատարել հետեւյալ փոփոխությունները՝
ա) Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «(բացառությամբ անշարժ գույքի կամ շարժական գույքի հիփոթեքի) բառակապակցությունը փոխարինել «(բացառությամբ անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի)» բառակապակցությամբ եւ շարունակել ինչպես մասում:
բ) Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում «անշարժ գույքի գրավի» բառակապակցությունը փոխարինել «անշարժ գույքի հիփոթեքի» իսկ «շարժական գույքի հիփոթեքի» բառակապակցությունը «շարժական գույքի կոշտ գրավի» բառակապակցությամբ եւ շարունակել ինչպես մասում:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ մասի ժե) մասում «եռապատիկի» բառը հանել:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ մասի 18.4 մասում՝ «տեղագրական եւ կադաuտրային քարտեզագրման համար` տարեկան» բառակապակցությունը փոխարինել «տեղագրական քարտեզագրման եւ հողաշինարարական աշխատանքների իրականացման համար՝ տարեկան» բառակապակցությամբ:
Հոդված 5. Oրենքի 24 հոդվածը լրացնել նոր՝ «ժգ» եւ «ժդ» մասերով հետեւյալ բովանդակությամբ.
«ժգ) Սեփականատերերը եւ օգտագործողները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված բնակելի տարածության օգտագործման պայմանագրերը վավերացնելու համար,».
«ժդ) Հայաստանի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերը վավերացնելու համար:»:
Հոդված 6. Oրենքի 29-րդ հոդվածը լրացնել երկու նոր պարբերություններով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված դեպքերում բնակելի տարածության օգտագործման իրավունքը գրանցելու համար սեփականատերերը եւ օգտագործողները ազատվում են պետական տուրքի վճարումից:
Հայաստանի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերով սեփականության իրավունքը գրանցելու համար սեփականատերերը ազատվում են պետական տուրքի վճարումից:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: