Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6201-18.05.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խբագրությամբ.

«4. Սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժն 9-րդ կետում նշված գործունեության տեսակն իրականացնող անձանց կողմից Քիմբերլի գործընթացի հավաստագրման սխեմայով նախատեսված եւ լիազոր մարմնի հրամանով սահմանված պահանջները խախտելու դեպքում նշված անձանց համար կիրառվում են առանց ծանուցման` ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներին համապատասխան սահմանված գումարի 10 տոկոսի չափով պատասխանատվության միջոցներ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը.

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընկերությունների գործունեության իրականացման համար բարենպաստ  իրավական դաշտի ստեղծմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Համաձայն «Հարկային օրենսգրքի» 408-րդ հոդվածի 6-րդ մասի` «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այն գործունեության տեսակների ծանուցում ներկայացրած կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից, որոնց նույն օրենքով արգելվում է հարկային տարվա որեւէ ամսվա արդյունքներով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության, դրան համապատասխանող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի հանրագումարի տասը տոկոսից ավելին հսկիչ դրամարկղային մեքենաներով արտացոլելը, հարկային տարվա որեւէ ամսվա արդյունքներով այդ սահմանաչափը գերազանցելու դեպքում համալիր հարկային ստուգմամբ կիրառվում են սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված չափերին համապատասխան տուգանքները:

Ըստ` «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի` ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-5-րդ եւ 8-րդ կետերում նշված գործունեության տեսակներն իրականացնող անձանց արգելվում է որեւէ ամսվա արդյունքներով գորունեության բոլոր տեսակների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության, դրան համապատասխանող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի հանրագումարի 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլելը:

Վերը նշված  սահմանաչափը գերազանցելու դեպքում սույն մասում նշված անձանց նկատմամբ կիրառվում են առանց ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

Հարկ ենք համարում նշել, որ սույն դրույթի կրառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկային մարմինների համար նշված նորմի կիրառմամբ հնարավորություն է ստեղծում իրացնել արդյունավետ վերահսկողություն եւ վերահսկել ոգելիչ խմիչքների արտադրության ամբողջ շղթան:

Ինչ վերաբերում է ընկերությունների ֆիրմային խանութներում վերոնշյալ ապրանքների վերահսկելիության ապահովմանը, ապա հայտնում ենք, որ օրենքի կիրարկիման արդյունքում վերահսկելիության խնդիր չի առաջանա, քանի որ նշված խանութները աշխատում են հսկիչ-դրամարկղային մեքենաներով (այսուհետ` ՀԴՄ), որն էլ հնարավորություն է տալիս իրացումը դարձնել վերահսկելի:

Նշենք նաեւ,  որ նախկին համակարգով ՀԴՄ-ների վրա դրված չէ եղել պահանջ, որպեսզի ՀԴՄ կտրոնում նշվի, թե ինչ  ապրանք է վաճառվել,  ինչ գնով, որտեղ եւ այլն:

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ խդրո առարկա սահմանափակման ներդրումը պայմանավորված  է այդ պահին կիրարկվող ՀԴՄ-ների սահմանափակ հնարավորություններով:

2018 թվականի հունավարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է ՀԴՄ պարտադիր տպագրման ենթակա պատադիր տեղեկատվությունները (տվյալները), որոնք մասնավորապես ներառում են` ՀԴՄ կիրաողի անվանումը, ապրանքի անվանումը եւ ապրանքի դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը եւ կոդը, գտնվող ապրանքի քանակը , կիրառված զեղչի չափը, վճարման ենթակա գումարները,  ապրանքի (ծառայության) անվանումը, գնվող ապրանքի քանակը եւ չափման միավորը եւ այլն:

Ինչպես նաեւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   22-րդ հոդվածի 4-րդ մասի` «գործունեության բոլոր տեսակների մասով» եզրույթը տարընկալումից եւ տարընթերցումից ելնելով ընկերությունների համար խնդիր է առաջացնում, քանի որ կան ընկերությունները, որոնք  բացի ծանուցման ենթակա գործունեության տեսակներից իրականացնում են նաեւ գործունեության այլ տեսակներ, որոնք ծանուցման ենթական չեն, սակայն նշված 10 տոկոս սահմանաչափը կիրառվում է ամբողջ տեսակների վրա:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Տնտվերարող սուբյեկտների համար բարենպաստ եւ հավասար պայմանների ստեղծում:

4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ոլորտների տնտեսվարող սուբյեկտների համար իրացման բարենպաստ պայմանների ապահովում:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6.Ակնկալվող արդյունքը.

Ընկերությունների կողմից արտադրված ապրանքների մրցունակության բարձրացում: 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ»  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

30 ապրիլի 2020 թվականի N 664 - Ա

«ՀԱՐԿԱՅԻՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 4
Երեւան
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

13 մայիսի 2020 թվականի N 571 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 13
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 664-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
 

Հարգանքով`    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ