Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-033-19.07.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Պետական հանրակրթական դպրոցների սոցիալապես անապահով ընտանիքների աշակերտներին (1-10 դասարան) պետությունը, պետական բյուջեի միջոցների հաշվին, անվճար ապահովում է համապատասխան կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008թ. հունվարի 1-ից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրինագծի ընդունման անհարժեշտությունը բխում է Սահմանադրության 39 հոդվածի այն դրույթից, որ «միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է»: