ՀՈԴՎԱԾ 1. «Հոգեբուժական օգնության մասին» 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-80-Ն օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա քաղաքացիների հոգեկան առողջության պահպանման, հոգեբուժական օգնության եւ սպասարկման, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների եւ դրանց իրականացման, պաշտպանության եւ սահմանափակման դեպքերի եւ կարգի հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1. Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ այլ իրավական ակտերից:
2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ սույն օրենքի նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.
1) հոգեկան առողջություն՝ մարդու անօտարելի եւ անփոխանցելի ոչ նյութական բարիք, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, սեփական ներուժը գիտակցելու, կյանքի սթրեսային վիճակները հաղթահարելու, արդյունավետ աշխատելու, ինչպես նաեւ հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու կարողությունը, կայուն հուզականության դրսեւորումը եւ պահպանումը.
2) հոգեկան առողջության պահպանում՝ հոգեկան առողջության ամրապնդում, հոգեկան խանգարումների կանխարգելում, հոգեկան խանգարում ունեցող անձանց բուժում եւ վերականգնում, հոգեկան լիակատար բարեկեցության վիճակի ապահովում.
3) հոգեկան խանգարում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված հիվանդությունների դասակարգչով նախատեսված, հոգեկան եւ վարքային խանգարումների դասին համապատասխանող խանգարումներ.
4) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ՝ անձ ում մոտ սույն օրենքով սահմանված կարգով ախտորոշված է հոգեկան խանգարում.
5) հոգեբուժական օգնություն եւ սպասարկում՝ հոգեբուժական բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպում՝ սույն օրենքով նախատեսված հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում,
6) հիվանդանոցային հոգեբուժական օգնություն եւ սպասարկում՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հիվանդանոցային հոգեբուժական օգնության եւ սպասարկման կազմակերպման պայման,
7) արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն եւ սպասարկում՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության եւ սպասարկման կազմակերպման պայման,
8) հոգեբուժական կազմակերպություն՝ համապատասխան տեսակի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկ, որը տրամադրում է հոգեբուժական օգնություն եւ սպասարկում հիվանդանոցային եւ (կամ) արտահիվանդանոցային ձեւով.
9) ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կազմում գործող բաժանմունք, որի հիմնական խնդիրն է հոգեբուժական օգնության եւ սպասարկման՝ հիվանդանոցային պայմաններում իրականացումը.
10) հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունք՝ հոգեբուժական կազմակերպության կազմում գործող բաժանմունք, որտեղ դատարանի որոշմամբ հարկադիր բուժման նպատակով գտնվում է այն անձը, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր կամ այլ անձանց համար եւ պահանջում է մշտական հսկողություն եւ բուժում.
11) բժիշկ-հոգեբույժ՝ բարձրագույն բժշկական կրթություն, որակավորում ու հոգեբուժության գծով հետբուհական մասնագիտացում ստացած, հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնող ֆիզիկական անձ.
12) ընտանեկան բժիշկ՝ բարձրագույն բժշկական կրթություն, որակավորում ստացած, վերջին 5 տարիների ընթացքում հոգեկան առողջության վերաբերյալ թեմաներով վերապատրաստում անցած առողջության առաջնային պահպանման օղակում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող ֆիզիկական անձ.
13) հոգեբան՝ բարձրագույն հոգեբանության կրթություն ստացած, հոգեբանական ծառայություններ իրականացնող ֆիզիկական անձ:
14) հոսպիտալացում՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հոժարակամ կամ ոչ հոժարակամ կամ հարկադիր ձեւերով ընդունում հոգեբուժական կազմակերպություն՝ հիվանդանոցային հոգեբուժական օգնություն եւ սպասարկում տրամադրելու նպատակով,
15) ոչ հոժարակամ բուժում՝ սույն օրենքով սահմանված հիմքերով առանց անձի համաձայնության վերջինիս հոգեբուժական կազմակերպություն տեղափոխելը եւ հոգեբուժական հիվանդանոցային բուժման ենթարկելը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով,
16) հարկադիր հսկողություն կամ բուժում՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին դատարանի որոշման հիման վրա առանց անձի համաձայնության վերջինիս հարկադիր արտահիվանդանոցային հսկողության կամ բուժման կամ հիվանդանոցային (ընդհանուր հսկողության հոգեբուժական կամ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում) բուժման ենթարկելը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
17) հոգեբուժական հանձնաժողով՝ առնվազն երկու բժիշկ-հոգեբույժներից, անհրաժեշտության դեպքում նաեւ այլ բժիշկ-մասնագետներից կազմված խումբ, որը յուրաքանչուր դեպքի համար ստեղծվում է հոգեբուժական կազմակերպության՝ գործադիր մարմնի իրավական ակտով, իսկ ոչ հոժարակամ հոսպիտալացման դեպքում՝ յուրաքանչյուր դեպքի համար եւ իրավասու է տալ անձի մոտ հոգեկան խանգարման առկայության կամ բացակայության, անձի՝ տվյալ հոգեվիճակում իր կամ հանրության համար վտանգ ներկայացնելու եւ դրանից բխող բոլոր բժշկական հարցերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն կամ պատճառաբանված որոշում:
18) իրազեկման թերթիկ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից հաստատված ձեւի փաստաթուղթ, որում նշված են հոգեբուժական կազմակերպությունում հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստացող անձի իրավունքները, ազատությունները եւ դրանց սահմանափակումները,
19) երեխա՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված անձ,
20) ֆիզիկական զսպման միջոց՝ ֆիզիկական ուժի եւ (կամ) զսպման մեխանիկական միջոցների (գոտի, ամրակապ) կիրառումն է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի տեղաշարժի կամ շարժումների զսպման նպատակով,
21) մեկուսացման միջոց՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի տեղավորումն է առանձնացված սենյակում նրա տեղաշարժի կամ շարժումների սահմանափակման նպատակով,
22) հանդարտեցման մեթոդ՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին նրա կամքին հակառակ դեղերի տրամադրումն է անձի վարքագծի մեղմման (հանդարտեցում) նպատակով,
23) ֆիզիկական ուժ՝ ֆիզիկական զսպման միջոցի տեսակ, որն ուղղված է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի զսպմանը կամ անշարժացմանը՝ համաչափ ֆիզիկական ուժ գործադրելու միջոցով (ձեռքերով հսկողություն):
24) պատշաճ ծանուցում՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին եւ նրա օրինական ներկայացուցչին (առկայության դեպքում) տեղեկատվության կամ փաստաթղթի առաքում՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ ստացականով ստորագրությամբ առձեռն հանձնելու կամ հաղորդագրության ձեւակերպում ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (նախապես նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ օրինական ներկայացուցչի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով),
25) իրազեկված համաձայնություն՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կողմից տրված համաձայնությունը՝ իր համար հասկանալի լեզվով իրեն տրամադրված ամբողջական, օբյեկտիվ եւ հասանալի տեղեկատվության հիման վրա:
26) կոնտակտային անձ՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված անձ:
ԳԼՈՒԽ 2
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 4. Հոգեկան առողջության պահպանումը
1. Հոգեկան առողջության պահպանումը ներառում է ՝
1) հոգեկան առողջության բարելավումն ու հոգեկան խանգարումների կանխարգելումը.
2) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց անհրաժեշտ, բազմակողմանի եւ մատչելի հոգեբուժական բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման, խնամքի ու օգնության այլ ձեւերի ապահովումը.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված գործընթացը իրականացվում է հոգեբուժական կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից՝ օրենքով սահմանված լիցենզիայի առկայության դեպքում:
3. Հոգեբուժական բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:
Հոդված 5. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները եւ հոգեբուժական կազմակերպության պարտականությունները
1. Հոգեկան առողջության խնդիր ունեցող յուրաքանչյուր ոք ունի հետեւյալ իրավունքները.
1) ինքնուրույն լինելու եւ հասարակության մեջ ներգրավվելու.
2) իր նկատմամբ բարեկիրթ, մարդասիրական եւ արժանապատվությունը չնվաստացնող վերաբերմունք ստանալու.
3) իրավունքների եւ օրինական շահերի վերաբերյալ իրազեկ լինելու եւ դրանց պաշտպանության միջոցների ընտրության.
4) հիվանդանոցային հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու ընթացքում բավարար սնունդ ստանալու իրավունք,
5) առողջության պահպանման, այդ թվում՝ շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու, ինչպես նաեւ սեփական միջոցների հաշվին ենթարկվելու բժշկական զննության եւ անհրաժեշտության դեպքում բուժման իր նախընտրած բժշկի կողմից.
6) փորձաքննվելու կամ վերափորձաքննվելու բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող պետական իրավասու մարմինների կողմից.
7) ոչ հոժարակամ հոսպիտալացման նպատակով հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվելու դեպքում անհապաղ այդ մասին անձամբ տեղեկացնելու իր իր կոնտակտային անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ օրինական ներկայացուցչին.
8) տալու իրազեկված համաձայնություն եւ ցանկացած փուլում հրաժարվելու գիտական կամ փորձարարական նպատակներով կիրառվող բուժական մեթոդներից եւ միջոցներից.
9) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում մայրենի կամ իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալ իր առողջական վիճակի, իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակման դեպքերի վերաբերյալ.
10) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ.
11) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում պահանջել իր ընտրած բժիշկ-հոգեբույժի մասնակցությունը սույն օրենքով նախատեսված հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին.
12) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հանգստի, ներառյալ՝ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության եւ ութժամյա գիշերային քնի իրավունք, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողություններին.
13) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ, հաստատելու նամակագրական կապ.
14) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում օգտվելու հեռախոսակապից.
15) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հանդիպելու այցելուների հետ.
16) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում ունենալ եւ ձեռք բերել առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ, օգտվել անձնական հագուստից.
17) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում ստանալ իրավաբանական օգնություն, այդ թվում՝ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հանրային պաշտպանություն,
18) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնին, դրա գործունեության նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող մարմիններին.
19) իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի կամ ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, դատարան, մարդու իրավունքների պաշտպանին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին կամ միջազգային մարմիններին,
20) օրենքով չսահմանափակված այլ իրավունքներ:
2. Հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է՝
1) հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ նրա օրինական ներկայացուցչին ծանոթացնել հոգեբուժական կազմակերպության ներքին կանոնակարգին եւ բուժման սխեմային,
2) սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված իրավունքի իրականացման անհնարինության դեպքում ոչ հոժարակամ հոսպիտալացման վերաբերյալ տեղեկացնել հոգեբուժական
թյուն ընդունված անձի կոնտակտային անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ օրինական ներկայացուցչին՝ հնարավոր հասանելի եղանակով (հեռախոսային կապի, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով),
3) հոգեբուժական կազմակերպություններում գտնվող անձանց մոտ մարմնական վնասվածքների հայտնաբերման կամ ենթադրյալ բռնությունների վերաբերյալ գանգատների դեպքերում այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավապահ մարմիններին,
4) չխոչընդոտել սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից զննության ենթարկվելու իրավունքի իրականացմանը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված իրավունքն իրացնելու դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող յուրաքանչյուր ոք պետք է իրեն հասկանալի լեզվով տեղեկացվի գիտական, բժշկական կամ այլ փորձերի հնարավոր հետեւանքների մասին: Գիտական, բժշկական կամ այլ փորձերի հնարավոր հետեւանքների տեղեկացման կարգը եւ ժամկետները սահմանվում են լիազոր մարմնի կողմից:
4. Հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ օրինական ներկայացուցիչը, բժիշկ-հոգեբույժի կողմից իրազեկվում են հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների մասին՝ սույն օրենքի հավելվածով սահմանված կարգով:
5. Հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրականացման ընթացակարգը սահմանվում է սույն օրենքի հավելվածով:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված հանգստի, ներառյալ՝ բացօթյա զբոսանքի, մարմնամարզության իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
Հոդված 6. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքների սահմանափակման դեպքերը եւ կարգը
1. Սահմանափակման ենթակա սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 12-15-րդ (բացառությամբ գիշերային քնի իրավունքի) կետերով սահմանվող իրավունքները սահմանափակվում են մինչեւ իրավունքների սահմանափակման համար սույն հոդվածով սահմանված հիմքերի վերացումը՝ օրենքով սահմանված դեպքում կամ հոգեբուժական հանձնաժողովի, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում (հոգեբուժական հանձնաժողովում ընդգրկված մասնագետների արձակուրդում գտնվելու, հիվանդության, ոչ աշխատանքային ժամի, հաստիքի թափուր լինելու դեպքերում) հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշմամբ, եթե այդ իրավունքների իրականացումը իրական վտանգ է ներկայացնում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կամ շրջապատի համար: Հոգեբուժական հանձնաժողովի կամ հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշման, ինչպես նաեւ իրավունքների սահմանափակման պատճառների վերացման վերաբերյալ գրառում է կատարվում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված իրավունքը կարող է իրականացվել միայն հոգեկան առողջության խնդիր ունեցող չափահաս այն անձի կողմից, ով օրենքով սահմանված կարգով անգործունակ չի ճանաչվել եւ ի վիճակի է գիտակցելու իր գործողությունների բնույթը եւ ղեկավարել դրանք:
3. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքի սահմանափակման վերաբերյալ պատճառաբանված որոշում կայացնելուց հետո բժիշկ-հոգեբույժը կամ հոգեբուժական հանձնաժողովը նույն օրը գրավոր իրազեկման թերթիկ հանձնելով տեղեկացնում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ պատշաճ ծանուցում է նաեւ օրինական ներկայացուցչին եւ նրանց հանձնում պատճառաբանված որոշման կրկնօրինակը, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում:
Հոդված 7. Ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների եւ հանդարտեցման մեթոդների կիրառման կարգն ու պայմանները
1. Հոգեբուժական հանձնաժողովի, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում (հոգեբուժական հանձնաժողովում ընդգրկված մասնագետների արձակուրդում գտնվելու, հիվանդության, ոչ աշխատանքային ժամի, հաստիքի թափուր լինելու դեպքերում) հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշման հիման վրա հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստացող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ:
2. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցները կամ հանդարտեցման մեթոդները կիրառվում են իրեն կամ շրջապատին ֆիզիկական վնաս պատճառելու կամ դրա իրական սպառնալիքի դեպքում եւ եթե այդ սպառնալիքի վերացմանն ուղղված այլ միջոցների (բանավոր խոսքի, ներառյալ համոզելու միջոցով) կիրառումը բավարար չէ այն վերացնելու համար:
3. Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցները կամ հանդարտեցման մեթոդները չեն կարող կիրառվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին ծաղրուծանակի ենթարկելու, դիմադրությունը հաղթահարելուն անհամաչափ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելու կամ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն գործադրելու սպառնալիքի կամ պատիվը կամ արժանապատվությունը նվաստացնելու ձեւով կամ պատժելու նպատակով:
4. Ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների եւ հանդարտեցման մեթոդների կիրառումը կարող է զուգակցվել, եթե դրանց զուգակցման արդյունքում դրանց կիրառման տեւողությունը կկրճատվի կամ եթե դա անհրաժեշտ է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին կամ այլ անձանց սպառնացող վտանգը կանխելու համար:
5. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների եւ հանդարտեցման մեթոդների կիրառման բժշկական ցուցումներն են՝
1) հոգեշարժական գրգռվածություն,
2) գիտակցության խանգարմամբ ընթացող վիճակներ,
3) ծանր դիսֆորիա,
4) ագրեսիվ կամ աուտոագրեսիվ վարք,
5) ծանր դեպրեսիվ խանգարումներ՝ պացիենտի արտահայտված աժիտացիայով եւ (կամ) կայուն սուիցիդալ միտումներով,
6) կախյալության ծանր վիճակներ նարկոլոգիական ոլորտի հիվանդների մոտ, որոնք ընթանում են հոգեշարժական գրգռվածությամբ եւ (կամ) ագրեսիայով, եւ (կամ) աուտոագրեսիայով:
6. Ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների եւ հանդարտեցման մեթոդներն ընտրելիս բժիշկ-հոգեբույժը պարտավոր է հաշվի առնել դրանց կիրառման հակացուցումները:
7. Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցները կամ հանդարտեցման մեթոդները չեն կարող կիրառվել այլ պացիենտների ներկայությամբ, բացառությամբ ֆիզիկական ուժի անհապաղ կիրառման անհրաժեշտություն առաջանալու դեպքերի, որոնք կարող են կիրառվել վարքագծի կտրուկ փոփոխության եւ ագրեսիվացման դեպքերում, այլ անձանց կյանքի կամ առողջություն պաշտպանության եւ վրա հասնելիք ծանր հետեւանքները կանխելու նպատակով):
8. Աշխատանքային օրերին եւ ժամերին ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների եւ հանդարտեցման դեղորայքային մեթոդների կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին անմիջապես զեկուցվում է հոգեբուժական կազմակերպության բաժանմունքի վարիչին եւ հոգեբուժական կազմակերպության տնօրենին, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին՝ հաջորդ աշխատանքային օրը:
9. Բժիշկ-հոգեբույժը՝
1) ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու դեպքում նույն օրը դրանց կիրառումը հիմնավորող գրառում է կատարում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում, ինչպես նաեւ ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանում,
2) երեխայի, ինչպես նաեւ անգործունակ ճանաչված անձանց նկատմամբ ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու դեպքում դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է նրանց օրինական ներկայացուցչներին:
10. Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանի ձեւը հաստատում է լիազոր մարմինը:
11. Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների կիրառման ամբողջ ժամանակահատվածում պացիենտը մշտապես գտնվում է բուժանձնակազմի հսկողության տակ:
12. Եթե ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների կիրառումը արդյունք չի տալիս, հոգեբուժական հանձնաժողովը, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժը կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժը ընդունում է ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների կիրառումը շարունակելու մասին որոշում եւ յուրաքանչյուր դեպքի մասին աշխատանքային օրերին եւ ժամերին զեկուցում է հոգեբուժական կազմակերպության բաժանմունքի վարիչին եւ հոգեբուժական կազմակերպության տնօրենին, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին կիրառելու դեպքում՝ զեկուցում է հաջորդ աշխատանքային օրը:
Հոդված 8. Ֆիզիկական զսպման միջոցների կիրառման առանձնահատկությունները
1. Ֆիզիկական զսպման միջոցով ֆիզիկական ուժի կամ զսպման մեխանիկական միջոցների կիրառմամբ զսպվում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի տեղաշարժը կամ շարժումները:
2. Եթե ֆիզիկական զսպումն իրականացվում է մեխանիկական միջոցներով, ապա կիրառվում են տարբեր նյութերից պատրաստված ոչ տրավմատիկ, հարմարավետ օգտագործմամբ ամրակապեր, գոտիներ, հատուկ հագուստներ:
3. Ֆիզիկական զսպման մեխանիկական միջոցները պետք է լինեն հեշտությամբ արձակվող եւ չպետք է ցավ պատճառեն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին:
4. Եթե ֆիզիկական զսպումն իրականացվում է ֆիզիկական ուժ գործադրելու միջոցով, ապա դա պետք է իրականացվի այնպիսի ձեւով, որպեսզի չոտնահարվի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի արժանապատվությունը եւ նվազագույնի հասցվեն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին վնասելու կամ ցավ պատճառելու ռիսկերը:
5. 24 ժամվա ընդհանուր ժամանակահատվածում ֆիզիկական զսպման կիրառման ընդհանուր տեւողությունը չպետք է գերազանցի՝
1) 18 տարեկանից բարձր անձանց համար՝ 4 ժամը,
2) 9-17 տարեկան անձանց համար՝ 2 ժամը:
6. Մինչեւ 9 տարեկան անձի նկատմամբ արգելվում է կիրառել ֆիզիկական զսպման մեխանիկական միջոցներ:
7. Ֆիզիկական զսպումն իրականացվում է միջին եւ կրտսեր բուժանձնակազմի կողմից՝ բուժող բժիշկ-հոգեբույժի կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժի հսկողությամբ:
8. Ոչ ուշ, քան 30 րոպե պարբերականությամբ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը զննվում է բժշկի կողմից, որի ընթացքում ստուգվում է կապերի ամրությունը, վերջույթների արտաքին տեսքը (գունավորում, հնարավոր այտուցվածություն), վերջույթների ջերմությունը, կապիչից ստորեւ գտնվող վերջույթների անոթների պուլսացիան, կապիչի տեղադրման հատվածում ցավի զգացողությունը, կապիչից ստորեւ վերջույթների զգայունությունը եւ ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանում կատարվում է համապատասխան գրառում:
9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պարբերականությամբ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի զննության արդյունքում բժիշկ-հոգեբուժը պարզում է ֆիզիկական զսպման միջոցների կիրառումը շարունակելու անհրաժեշտության հարցը: Ֆիզիկական զսպման միջոցների կիրառման պատճառների վերացման դեպքում հոգեբուժական հանձնաժողովը, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժը կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժը որոշվում է ֆիզիկական զսպման միջոցների կիրառումը դադարեցնել:
Հոդված 9. Հանդարտեցման մեթոդների կիրառման առանձնահատկությունները
1. Հանդարտեցման նպատակով տրամադրվում են լիազոր մարմնի կողմից հաստատած ցանկով սահմանված դեղերը:
2. Եթե պերօրալ դեղերի ընդունումն անհնարին է կամ անհրաժեշտ է սեդատիվ էֆեկտի արագ ստացում, կիրառվում է պարենտերալ ճանապարհը (միջմկանային կամ ներերակային):
3. Հանդարտեցնող դեղերի կողմնակի ազդեցությունները կառավարելու նպատակով կարող են կիրառվել կորեկտորներ հանդիսացող դեղեր, ինչպես նաեւ հնարավոր սոմատիկ խնդիրների դեպքում՝
սոմատիկ վիճակը կարգավորող դեղեր՝ ըստ բժշկական ցուցումների:
4. Դեղորայքային հանդարտեցման միջոցներ կիրառող բժիշկը պարտավոր է ոչ ուշ, քան մեկ ժամ պարբերականությամբ զննել հոգեկան առողջության խնդիր ունեացող անձին (անոթազարկը, շնչառության արագությունը, մարմնի ջերմաստիճանը, հիդրատացիայի աստիճանը եւ գիտակցության մակարդակը) եւ ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանում կատարել համապատասխան գրառում:
5. Հանդարտեցման մեթոդի կիրառման արդյունքում անհրաժեշտ հանգստացնող (սեդատիվ) արդյունքի հասնելուց անմիջապես հետո ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցները պետք է անհապաղ դադարեցվեն, եթե այդպիսիք կիրառվել են:
Հոդված 10. Մեկուսացման միջոցների կիրառման առանձնահատկությունները
1. Մեկուսացման միջոցների կիրառումն իրականացվում է այդ նպատակով առանձնացված, հատուկ կահավորում ունեցող սենյակում:
2. Մեկուսացման միջոցների կիրառման դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը պետք է գտնվի մշտական հսկողության ներքո: Սույն դեպքում համապատասխան բուժաշխատողը պետք է
գտնվի մեկուսացման սենյակից դուրս կամ մեկուսացման սենյակի հետ ընդհանուր պատուհանով միացված հարեւան սենյակում այնպես, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը հնարավորություն ունենա ամբողջությամբ տեսնել բուժաշխատողին, իսկ բուժաշխատողը հնարավորության ունենա հսկելու եւ լսելու հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին: Տեսանկարահանման միջոցները չեն կարող փոխարինել անձնակազմի մշտական ներկայությանը:
3. Մեկուսացման միջոցները 24 ժամվա ընդհանուր ժամանակահատվածում կիրառվում են 18 տարեկանից բարձր անձանց համար առավելագույնը 4 ժամ տեւողությամբ, իսկ 9-17 տարեկան անձանց համար՝ առավելագույնը 2 ժամ տեւողությամբ:
4. Մինչեւ 9 տարեկան անձի նկատմամբ արգելվում է կիրառել մեկուսացման միջոցներ:
Հոդված 11. Պետության կողմից տրամադրվող երաշխիքները հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս եւ հոգեբուժական օգնության եւ սպասարկման իրականացումը վճարովի հիմունքներով
1. Պետությունը երաշխավորում է պետության միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը՝ մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով եւ դեպքերում պետությունը յուրաքանչյուր հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար երաշխավորում է՝
1) բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում անհետաձգելի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը, ինչպես նաեւ հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը.
2) բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում հոգեբուժական փորձաքննության բոլոր ձեւերի իրականացումը, ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության իրականացումը.
3) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալ-կենցաղային վիճակին օժանդակությունը.
4) խնամակալությունը.
5) իրավական հարցերով օժանդակությունը հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ժամանակահատվածում.
6) հոգեկան առողջության խնդիր ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց ուսուցումը եւ խնամքը.
7) արտակարգ իրավիճակների ժամանակ հոգեբուժական օգնության եւ սպասարկման կազմակերպումը.
8) անվճար կամ արտոնյալ պայմաններով Կառավարության սահմանած կարգին համապատասխան դեղերի տրամադրումը:
3. Իրավաբանական անվճար օգնությունը տրամադրվում է հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի նշանակած փաստաբանի կողմից:
4. Հոգեբուժական կազմակերպությունները պետության կողմից երաշխավորված անվճար հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը իրականացնում են լիազոր մարմնի հետ կնքած պայմանագրով նախատեսված հոգեբուժական բժշկական եւ հարբժշկական օգնության եւ սպասարկման տեսակների եւ ծավալների շրջանակներում:
5. Լիազոր մարմնի հետ կնքած պայմանագրում չընդգրկված հոգեբուժական բժշկական եւ հարբժշկական օգնության եւ սպասարկման տեսակները եւ ծավալները իրականացվում են վճարովի հիմունքներով: Հոգեբուժական օգնության եւ սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
6. Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը տրամադրվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ օրենսրությամբ եւ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերի:
7. Բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով հոգեբուժական օգնության եւ սպասարկման կազմակերպումն ու իրականացումը նկարագրող եւ կանոնակարգող չափորոշիչը հաստատում է լիազոր մարմինը:
8. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով սահմանված միջոցառումներն իրականացնում է աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմինը:
Հոդված 12. Կառավարության լիազորությունները հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբուժական օգնության եւ սպասարկման եւ սոցիալական պաշտպանության ոլորտում
1. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը, սոցիալական պաշտպանությունն ապահովելու նպատակով Կառավարությունը՝
1) ստեղծում է հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեծահասկաների եւ երեխաների համար,
2) ապահովում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հանրակրթական եւ մասնագիտական ուսուցում.
3) ստեղծում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժական-արտադրական ուղղվածության կազմակերպություններ՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային թերապիայի, նոր մասնագիտությունների տիրապետման եւ զբաղվածության ապահովման համար, միջոցներ է ձեռնարկում աշխատանքի հարմարեցված պայմաններով աշխատատեղեր կամ հատուկ արտադրամասեր ստեղծելու ուղղությամբ.
4) ստեղծում է կացարաններ սոցիալական կապերը կորցրած հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար.
5) սահմանում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները եւ դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները եւ դրանց շահագործման ժամկետները:
ԳԼՈՒԽ 3
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՁԻ ՄՈՏ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄԸ ԱԽՏՈՐՈՇԵԼՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 13. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողները
1.Հոգեբուժական օգնությունն ու սպասարկումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են բժիշկ-հոգեբույժները եւ ընտանեկան բժիշկները՝ մասնագիտական անհրաժեշտության դեպքում համագործակցելով հոգեբանի, ինչպես նաեւ այլ բժիշկ-մասնագետների հետ:
2. Ընտանեկան բժշկի կողմից տրամադրվող հոգեբուժական օգնության եւ սպասարկման ծավալը եւ կարգը սահմանում է լիազոր մարմինը:
Հոդված 14. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողների անկախությունը
1. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողները անկախ են իրենց կայացրած մասնագիտական որոշումներում եւ ղեկավարվում են մարդասիրության, բժշկական էթիկայի, պացիենտի լավագույն շահերով առաջնորդվելու սկզբունքներով:
2. Բժիշկ-հոգեբույժը, ում կարծիքը չի համընկնում հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հետ, իրավունք ունի կազմել սեփական եզրակացությունը, որը պարտադիր կցվում է հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությանը եւ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթին:
Հոդված 15. Անձի մոտ հոգեկան խանգարում ախտորոշելուն ներկայացվող պահանջը
1. Անձի մոտ հոգեկան խանգարում կարող է ախտորոշվել միայն բժիշկ-հոգեբույժի կողմից:
2. Անձի հոգեկան առողջության վերաբերյալ այլ բժիշկ-մասնագետի (ոչ բժիշկ-հոգեբույժի) եզրակացությունը հիմք չէ անձի մոտ հոգեկան խանգարում ախտորոշելու համար:
ԳԼՈՒԽ 4
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հոդված 16. Անձի հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկություններ փոխանցելուն ներկայացվող պահանջները
1. Անձի՝ բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունները բժշկական գաղտնիք են: Այդպիսի տեղեկությունները տրամադրվում են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ օրինական ներկայացուցչին՝ նրանց պահանջով: Բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները առանց անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում առանց օրինական ներկայացուցչի համաձայնության, կարող են փոխանցվել այլ անձանց կամ մարմիններին՝ միայն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
2. Բժշկական գաղտնիք համարվող տվյալները կարող են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով փոխանցվել միայն՝
1) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող այլ անձանց կամ կազմակերպություններին (հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կյանքին սպառնացող վիճակի կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կամ դրա կասկածի դեպքում կամ եթե հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն իր հոգեկան վիճակով ունակ չէ հասկանալու եւ համաձայնություն տալու անձնական տվյալների փոխանցմանը եւ չունի օրինական ներկայացուցիչ) ախտորոշման կամ հետազոտման կամ բուժման նպատակով, եթե առկա է մասնագիտական անհրաժեշտություն, այն է՝ առանց այդ տեղեկությունների հնարավոր չէ իրականացնել անձի պատշաճ ախտորոշումը կամ հետազոտումը կամ բուժումը,
2) լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման մասին կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի եւ որակի ստուգման աշխատանքներ իրականացնելիս,
3) հետաքննության մարմնին (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին), քննիչին, դատախազին, դատարանին՝ իրենց վարույթային պարտականություննները կատարելիս,
4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայություններին՝ օրենքով նախատեսված դեպքերում,
5) զինվորական կոմիսարիատների եւ այլ ռազմաբժշկական հանձնաժողովների հարցման դեպքում՝ ռազմաբժշկական փորձաքննություն անցկացնելու նպատակով,
6) առողջապահության բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հարցման դեպքում՝ առողջապահության, սանիտարահամաճարակային անվտանգության, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված՝ աշխատանքի անվտանգության ապահովման եւ աշխատողների առողջության պահպանման նորմերի կիրառման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս,
7) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
3. Հոգեբուժական կազմակերպություններում բժշկական գաղտնիք համարվող տվյալները պահպանվում են Կառավարության կողմից սահմանած պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկով սահմանված առողջապահության ոլորտի փաստաթղթերի պահպանության համար սահմանված ժամկետներով:
4.Բժշկական գաղտնիք համարվող տվյալներ մշակողները պարտավոր են պահպանել իրենց աշխատանքային կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում հայտնի դարձած բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալները: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պահանջների խախտումը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
ԳԼՈՒԽ 5
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Հոդված 17. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում տրամադրելուն ներկայացվող ընդհանուր պահանջները եւ հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստանալու համաձայնությունը
1. Հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը իրականացվում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ օրինական ներկայացուցչի գրավոր
իրազեկված համաձայնության (դիմում) դեպքում՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. 16 տարին լրացած երեխայի, օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տրվում է նրանց կողմից, եթե`
1) բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձն ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւաքները,
2) այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին,
3) կդյուրացնեն նրանց հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության դեպքում 16 տարին լրացած երեխայի, օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրանց նկատմամբ անհրաժեշտ է իրականցնել հոգեբուժական միջամտություն:
4. 16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչի կողմից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
5. Երեխայի, օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:
6. Հոգեբուժական բժշկական օգնություն եւ սպասարկման շրջանակում հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժը պարտավոր է անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում նաեւ օրինական ներկայացուցչին՝
1) ներկայանալ որպես բժիշկ-հոգեբույժ,
2) տրամադրել տեղեկություններ հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տեւողության, ինչպես նաեւ կողմնակի ազդեցության եւ ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից եւ սպասարկումից հրաժարվելու ու հրաժարվելու հետեւանքների մասին եւ դրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթում կատարել համապատասխան գրառումներ եւ հաստատել դրանք ստորագրությամբ լիազոր մարմնի սահմանված կարգով:
7. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստանալու համար դիմած անձն, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ օրինական ներկայացուցիչը իրավունք ունեն ցանկացած պահի հրաժարվել հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստանալուց կամ պահանջել դադարեցնել այն, բացառությամբ oրենքով նախատեսված դեպքերի: Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում նաեւ օրինական ներկայացուցչին բժիշկ-հոգեբույժի կողմից պետք է պարզաբանվի հոգեբուժական օգնությունից եւ սպասարկումից հրաժարվելու հնարավոր հետեւանքները:
8. Հոգեբուժական օգնությունից եւ սպասարկումից հրաժարվելու փաստը բժիշկ-հոգեբույժի կողմից գրառվում է անձի բժշկական փաստաթղթում եւ հաստատվում բժիշկ-հոգեբույժի եւ հրաժարվող անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ օրինական ներկայացուցչի ստորագրությամբ:
9. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում տրամադրելու վերաբերյալ տվյալները բժիշկ-հոգեբույժի կողմից գրառվում են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում եւ հաստատվում բժիշկ-հոգեբույժի ստորագրությամբ:
10. Բժշկական փաստաթղթի ձեւերը, դրանց լրացման կարգը հաստատում է լիազոր մարմինը:
Հոդված 18. Հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության եւ սպասարկման ձեւերը եւ դրանց բովանդակությունը
1. Հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը իրականացվում է արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային ձեւերով:
2. Արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը ներառում է.
1) հոգեբուժական վկայարկումը.
2) հետազոտումը՝ ախտորոշման նպատակով,
3) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հաշվառումը.
4) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խորհրդատվական բժշկական օգնության տրամադրումը.
5) հաշվառման մեջ գտնվող՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց արտահիվանդանոցային շարունակական բուժումը եւ հսկողությունը.
6) արտահիվանդանոցային փորձաքննությունը.
7) հարկադիր բուժումը եւ հսկողությունը՝ դատարանի որոշման հիման վրա:
8) առողջ ապրելակերպի մասին քարոզչությունը,
9) բժշկական ցուցումների համաձայն ուղեգրում հիվանդանոցային պայմաններում հետազոտման, բուժման կամ մասնագիտական խնամքի նպատակով:
3. Հիվանդանոցային հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը ներառում է՝
1) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց ընդունումը.
2) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հետազոտումը,
3) հիվանդանոցային բուժումը.
4) հիվանդանոցային փորձաքննությունը.
5) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց դուրսգրումը.
6) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հիվանդանոցային մասնագիտացված խնամքը.
7) ոչ հոժարակամ հոսպիտալացումը կամ հարկադիր բուժումը՝ դատարանի որոշման հիման վրա:
4. Արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային հոգեբուժական օգնության եւ սպասարկման իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
Հոդված 19. Հոգեբուժական վկայարկումը
1. Հոգեբուժական վկայարկումն անձի մոտ հոգեկան խանգարման առկայությունը կամ բացակայությունը պարզելու կամ հոգեբուժական օգնության եւ սպասարկման անհրաժեշտությունը գնահատելու կամ հոգեբուժական օգնության եւ սպասարկման ձեւը որոշելուն ուղղված գործընթաց է:
2. Հոգեբուժական վկայարկումն իրականացվում է անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ օրինական ներկայացուցչի իրազեկված համաձայնությամբ:
3. Հոգեբուժական վկայարկումն իրականացվում է առանց անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ առանց օրինական ներկայացուցչի համաձայնության, այն դեպքերում, երբ անձի գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ անձը ունի հոգեկան խանգարում, որի հետեւանքով նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար.
4. Հոգեբուժական վկայարկման արդյունքում, եթե բժիշկ-հոգեբույժի կողմից հաստատվում է, որ անձը իր ներկա հոգեկան վիճակով պայմանավորված վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, ապա անձը հոսպիտալացվում է հոժարակամ կամ սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:
Հոդված 20. Հոգեբուժական հետազոտումը եւ բուժումը
1. Հոգեբուժական հետազոտումը իրականացվում է անձի հոգեկան խանգարման ախտորոշումը ճշտելու, ինչպես նաեւ հոգեբուժական օգնության եւ սպասարկման իրականացման անհրաժեշտությունը գնահատելու նպատակով՝ անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Հոգեբուժական հետազոտման (ներառյալ ախտորոշումը) կամ բուժման իրականացումը չի կարող պայմանավորվել հասարակության կողմից ընդունված բարոյական կամ մշակութային կամ քաղաքական կամ կրոնական արժեքների հետ անձի անհամաձայնության կամ հոգեկան առողջության հետ անմիջական կապ չունեցող այլ պատճառների հետ:
3. Հոգեբուժական հետազոտման (ներառյալ ախտորոշման) եւ բուժման մեթոդները, կիրառվող դեղերը, բժշկական նշանակության ապրանքները կարող են օգտագործվել բացառապես ախտորոշիչ եւ բուժական նպատակներով հոգեկան խանգարման բնույթին եւ դրա բուժման համար անհրաժեշտ միջոցներին համապատասխան եւ որեւէ դեպքում չեն կարող կիրառվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պատժելու նպատակով կամ այլ անձանց կողմից հետապնդվող այլ նպատակներով:
Հոդված 21. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հաշվառումը
1. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք հոգեբուժական կազմակերպությունների կողմից ենթակա են հաշվառման:
2. Անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու հիմք է հանդիսանում նրա մոտ առաջին անգամ ախտորոշված հոգեկան խանգարման առկայությունը:
3. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հաշվառումից հանելու հիմք են հանդիսանում՝
1) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մահը.
2) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն դադարեցնելը՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն,
3) հոգեբուժական հանձնաժողովի կողմից գրավոր տրված «ներկայում հոգեպես առողջ է» եզրակացությունը:
4. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու եւ հաշվառումից հանելու կարգը հաստատում է լիազոր մարմինը:
Հոդված 22. Հոժարակամ հոսպիտալացման հիմքերը
1. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոժարակամ հոսպիտալացման հիմք են հանդիսանում անձի հոգեկան խանգարման առկայությունը եւ բժիշկ-հոգեբույժի՝ անձի հիվանդանոցային ձեւով հետազոտության կամ բուժման անհրաժեշտության մասին եզրակացությունը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը: Փորձաքննության իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
2. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոժարակամ հոսպիտալացումը կարող է իրականացվել միայն անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի կամ գրավոր իրազեկված համաձայնության հիման վրա: Անգործունակ ճանաչված անձին սույն հոդվածին համապատասխան ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոսպիտալացնելուց հետո խնամակալը այդ մասին «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնին:
3. Առանց անձը հաստատող փաստաթղթի անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում բժիշկ-հոգեբույժը կամ հոգեբուժական հանձնաժողովը գրավոր տեղեկացնում են իրավապահ մարմիններին հոսպիտալացման փաստի վերաբերյալ:
4. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի օտարերկրացի լինելու դեպքում հոգեբուժական կազմակերպության գործադիր տնօրենը նույն օրը, իսկ ոչ ախատանքային օրերին եւ ժամերին՝ հաջորդ աշխատանքային օրը միաժամանակ գրավոր տեղեկացնում է նաեւ լիազոր մարմնին, որն էլ իր հերթին այդ մասին հայտնում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման մարմնին:
Հոդված 23. Հոժարակամ հոսպիտալացված անձի դուրսգրումը
1. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից հոժարակամ հոսպիտալացված հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի դուրսգրումը իրականացվում է՝
1) անձի ցանկությամբ կամ,
2) անձի առողջացման եւ հոգեկան վիճակի բավարար լինելու դեպքում, եթե վերացել է հետագա հիվանդանոցային ձեւով բուժման անհրաժեշտությունը՝ բժիշկ-հոգեբույժի եզրակացության հիման վրա կամ,
3) հետազոտման կամ փորձաքննության ժամկետները ավարտվելու դեպքում:
2. Դուրսգրումից առաջ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը պատշաճ ծանուցում է անգործունակ ճանաչված անձի կամ երեխայի օրինական ներկայացուցչին՝ ծանուցման մեջ նշելով դուրսգրման օրը, ամիսը տարին եւ ժամը:
3. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոժարակամ հոսպիտալացված հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ օրինական ներկայացուցիչը, իրավունք ունեն ցանկացած պահի հրաժարվել հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստանալուց կամ պահանջել դադարեցնել այն:
Հոդված 24. Ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմքը եւ կարգը
1. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն առանց իր, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական վկայարկման արդյունքում կարող է ոչ հոժարակամ հոսպիտալացվել՝ hոգեկան առողջության խնդիր ունեցող անձից բխող վտանգը (ներառյալ իր կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար) կանխելու նպատակով, եթե՝ առանց հոսպիտալացման անձի բուժումն արդյունավետ չի կարող կազմակերպվել եւ հոգեբուժական օգնության ուշացումը կարող է վտանգ ներկայացնել անձի կյանքին, առողջությանը կամ շրջապատին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում հոսպիտալացվելուց հետո 72 ժամվա ընթացքում՝
1) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը պարտադիր հետազոտվում է հոգեբուժական հանձնաժողովի կողմից եւ
2) ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմնավորվածությունը մասնագիտական հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ հաստատվելու դեպքում, հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը դիմում է դատարան՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու համար: Սույն մասով նախատեսված դեպքերում մինչեւ դատարանի կողմից ոչ հոժարակամ կարգով հոսպիտալացնելու վերաբերյալ բուժման ենթարկելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելը հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին առանց նրա իրազեկված համաձայնության տրամադրվում է միայն շտապ եւ անհետաձգելի հոգեբուժական օգնություն եւ սպասարկում:
3. Հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժում իրականացնող բժիշկ-հոգեբույժը ամիսը առնվազն մեկ անգամ, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի վիճակի մասին մասնագիտական գրավոր կարծիք է ներկայացնում հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովին՝ անձի նկատմամբ ոչ հոժարակամ բուժումը շարունակելու կամ դադարեցնելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով: Հոգեբուժական հանձնաժողովը մասնագիտական կարծիքն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում քննում եւ տալիս է եզրակացություն ոչ հոժարակամ բուժումը շարունակելու կամ դադարեցնելու մասին:
4. Ոչ հոժարակամ բուժումը կարող է տեւել ոչ ավել, քան վեց ամիս: Եթե վեց ամիսը լրանալու դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մոտ չեն վերացել ոչ հոժարակամ բուժման սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը, ապա վեցամսյա ժամկետը լրանալուց հետո 72 ժամվա ընթացքում հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը դիմում է ներկայացնում դատարան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու պահաջով: Սույն մասով նախատեսված դեպքերում մինչեւ դատարանի կողմից ոչ հոժարակամ կարգով հոսպիտալացնելու վերաբերյալ բուժման ենթարկելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելը հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին առանց նրա իրազեկված համաձայնության տրամադրվում է միայն շտապ եւ անհետաձգելի հոգեբուժական օգնություն եւ սպասարկում:
5. Մինչեւ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի լրանալը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մոտ ոչ հոժարակամ բուժման օրենքով սահմանված հիմքերը վերանալու դեպքում հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը դիմում է դատարան՝ անձին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու պահանջով:
Հոդված 25. Դատահոգեբուժական փորձաքննության տեսակները եւ դրա իրականացման առանձնահատկությունները
1. Դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է իրականացվել ինչպես հիվանդանոցային պայմաններում (հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն), այնպես էլ արտահիվանդանոցային պայմաններում (արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն):
2. Դատահոգեբուժական փորձաքննությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված դեպքերում եւ կարգով՝ համապատասխան իրավասություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման հիման վրա:
3. Դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է իրականացվել միայն բժիշկ-հոգեբույժներից, իսկ փորձաքննություն նշանակելու որոշման մեջ նախատեսված լինելու դեպքում՝ նաեւ այլ բժիշկ-մասնագետներից կազմված փորձագետների հանձնաժողովի կողմից: Փորձագետների հանձնաժողովի եզրակացությունը հաստատվում է դրա անդամների ստորագրությամբ:
4. Դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնող (փորձագետների) հանձնաժողովը պետք է բաղկացած լինի առնվազն երկու բժիշկ-հոգեբույժներից: Առավել բարդ դեպքերում
5. Հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է մինչեւ 45-օրյա ժամկետում, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է 25-օրյա ժամկետում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված հացագործությունների մասին հաղորդումների քննարկման փուլում նշանակված փորձաքննությունների, որոնց դեպքում հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է մինչեւ 24-օրյա ժամկետում, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է 15-օրյա ժամկետում:
6. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության կարգով նշանակված դատահոգեբուժական փորձաքննության իրականացմանը փորձաքննության ենթարկվող անձի ներկայանալն ապահովում է փորձաքննություն նշանակելու իրավասություն ունեցող մարմինը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական եւ վարչական դատավարության կարգով նշանակված դատահոգեբուժական փորձաքննության իրականացմանը՝ համապատասխան դատավարության կողմը:
7. Դատահոգեբուժական փորձաքննության համար ներկայացված անձը չի ենթարկվում փորձաքննության՝ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում, կամ երբ հնարավոր չէ ներկայացված փաստաթղթերի հիման վրա հավաստիանալ, որ փորձաքննությանը ներկայացված անձը այն անձն է, ով նշված է փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ:
8. Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը տրվում է փորձաքննության ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ժամկետում:
9. Եթե դատահոգեբուժական փորձաքննության իրականացման արդյունքում փորձագետները հանգել են միասնական կարծիքի, ապա կազմվում է մեկ միասնական եզրակացություն, որը ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Դատահոգեբուժական փորձաքննության արդյունքների վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու դեպքում, նման կարծիք ունեցող փորձագետի կողմից կազմվում է առանձին եզրակացություն, որը հաստատվում է տվյալ փորձագետի ստորագրությամբ:
10. Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ հատուկ կարծիք պարունակող եզրակացությունը կազմվում է երեք օրինակից, որից մեկը տրվում է դատահոգեբուժական փորձաքննություն նշանակած պաշտոնատար անձին (մարմին), մյուս օրինակը կցվում է փորձաքննության ենթարկված անձի բժշկական փաստաթղթերին, երրորդ օրինակը տրամադրվում է դատահոգեբուժական փորձաքննության ենթարկված անձին:
Հոդված 26. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հարկադիր հսկողությունը կամ բուժումը
1. Անձին հարկադիր արտահիվանդանոցային հսկողության կամ բուժման կամ հիվանդանոցային բուժման ընդունելու համար հիմք է տվյալ անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը: Անձի հարկադիր արտահիվանդանոցային հսկողությանը կամ բուժմանը կամ հիվանդանոցային (ընդհանուր հսկողության հոգեբուժական կամ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում) բուժմանը ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:
2. Հարկադիր արտահիվանդանոցային հսկողության կամ բուժման կամ հիվանդանոցային բուժման ընդունվելիս հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը սույն օրենքով սահմանված կարգով տեղեկացվում է իր իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, հարկադիր հսկողություն կամ բուժում ստանալու նպատակի եւ պատճառների մասին:
3. Հարկադիր արտահիվանդանոցային հսկողության եւ բուժման նպատակով հոգեբուժական կազմակերպություն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի այցերի հաճախականությունը սահմանվում է բժիշկ-հոգեբույժի կողմից՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հոգեկան վիճակին համապատասխան, ոչ պակաս քան ամիսը մեկ անգամ:
4. Հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն կամ բուժում կամ հիվանդանոցային բուժում իրականացնող բժիշկ-հոգեբույժը առնվազն վեց ամիսը մեկ անգամ, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հոգեկան վիճակի մասին մասնագիտական գրավոր կարծիք է ներկայացնում հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովին՝ անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելը շարունակելու կամ փոխելու կամ դադարեցնելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով: Հոգեբուժական հանձնաժողովը մասնագիտական կարծիքն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում քննում եւ տալիս է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելը շարունակելու կամ փոխելու կամ դադարեցնելու մասին եզրակացություն:
5. Հոգեբուժական հանձնաժողովի կողմից բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները փոխելու կամ դադարեցնելու մասին եզրակացություն տալու դեպքում տվյալ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը տասն աշխատանքային օրվա ընթացքում, կցելով հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունը, միջնորդություն է ներկայացնում դատարան՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները փոխելու կամ դադարեցնելու մասին:
6. Հարկադրանքի միջոցը փոխելու կամ դադարեցնելու դեպքում տվյալ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը 2-օրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է անձի բնակության վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժին:
7. Սույն օրենքով սահմանված դրույթները այնքանով, որքանով կիրառելի են, տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 459-րդ հոդվածով սահմանված որպես անվտանգության միջոց անձին հոգեբուժական կազմակերպությունում տեղավորելու դեպքերի վրա:
ԳԼՈՒԽ 6
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ) ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 27. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողերի գործողությունների բողոքարկումը եւ պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար
1. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողների գործողությունները (անգործությունը), որոշումները, մասնագիտական եզրակացությունները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:
ԳԼՈՒԽ 7
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ) ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
Հոդված 28. Հոգեբուժական օգնության եւ սպասարկման իրականացման նկատմամբ պետական վերահսկողությունը
1. Հոգեբուժական օգնության եւ սպասարկման իրականացման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
Հոդված 29. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողների գործողությունների (ներառյալ անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկումը
1. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողների գործողությունների (անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից կազմավորած հասարակական դիտորդների խմբի միջոցով:
2. Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը: Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է:
3. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողների գործողությունների (ներառյալ անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, ինչպես նաեւ հասարակական դիտորդների խմբի անհատական կազմը եւ իրավասությունը սահմանում է լիազոր մարմինը:
Հոդված 30. Հասարակական մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տեղեկատվություն տրամադրելը
1. Հասարակական դիտորդների խումբը պարտավոր է մշտադիտարկումների արդյունքում արձանագրված թերությունների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգը կարգավորում է հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԵՎ ՆԱՄԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
2. Հոգեբուժական կազմակերպությունն իր տարածքում տեղադրում է առնվազն մեկ տաքսոֆոն (հեռախոս) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար հասանելի վայրում: Հեռախոսային խոսակցության վճարումները կատարվում են տվյալ անձի հաշվին: Հոգեբուժական կազմակերպության վարչակազմը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար հասանելի վայրում պետք է փակցնի հեռախոսային խոսակցության սակագները՝ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
3. Հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվող յուրաքանչյուր անձ հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում իրավունք ունի յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարելու առնվազն երեք անվճար հեռախոսազանգ Հայաստանի Հանրապետության տարածքում, ընդ որում առաջին հեռախոսազանգի իրավունքը ապահովվում է հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվելուց անմիջապես հետո:
4. Հոգեբուժական կազմակերպությունն իր տարածքում տեղադրում է առնվազն մեկ փոստարկղ՝ «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պետք է հասանելի լինի փոստարկղից օգտվելը: Հոգեբուժական կազմակերպության վարչակազմը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար հասանելի վայրում պետք է փակցնի փոստային ծառայությունների սակագները՝ «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
5. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձն իրավունք ունի իր միջոցների հաշվին նամակագրական (փոստային) կապ հաստատելու ցանկացած անձի հետ: Հոգեբուժական կազմակերպությունն ապահովում է նամակագրական կապի միջոցով հաղորդակցվելու հասանելիությունը եւ դրա գաղտնիությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար: Հոգեբուժական կազմակերպության վարչակազմն ապահովում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի գրած նամակների փոխանցումը փոստային ծառայությանը եւ փոստային առաքման անդորրագրի, ինչպես նաեւ փոստով ստացված, չբացված նամակների հանձնումը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին: Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի ուղարկած եւ ստացած նամակները չեն կարող ենթարկվել գրաքննության հոգեբուժական կազմակերպության կողմից:
3. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
6. Հոգեբուժական կազմակերպության վարչակազմը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, այցելուների հետ ազատ հանդիպելու պայմաններ է ստեղծում՝ չխախտելով տվյալ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից հաստատած ներհիվանդանոցային ռեժիմը:
7. երեխայի՝ ինչպես նաեւ անգործունակ ճանաչված անձանց, այցելուների հանդիպման ժամանակ բժշկական համապատասխան ցուցումների դեպքում բժիշկ-հոգեբույժի հանձնարարությամբ ուղեկցում է տվյալ բաժանմունքի բուժքույրը, որի վերաբերյալ գրառում է կատարվում բժշկական փաստաթղթերում:
8. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք իրավունք ունեն՝
1) անձամբ, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ օրինական ներկայացուցչի միջոցով, հոգեբուժական կազմակերպություն տեղափոխել լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկին համապատասխան առաջին անհրաժեշտության իրեր եւ պարագաներ, բացառությամբ ծակող, կտրող իրերի, կամ
2) իրենց միջոցների հաշվին ձեռք բերել (այդ թվում՝ էլեկտրոնային հեռահաղորդակցության միջոցներով) առաջին անհրաժեշտության իրեր եւ պարագաներ, բացառությամբ ծակող, կտրող իրերի, ընդ որում՝
ա. գործունակ լինելու դեպքում անձամբ, եթե տվյալ հոգեբուժական կազմակերպության տարածքում առկա է առեւտրի օբյեկտ,
բ. անգործունակ ճանաչված լինելու դեպքում իրենց օրինական ներկայացուցիչների կամ համապատասխան աշխատակցի միջոցով:
4. ԹԵՐԹԵՐՈՎ ԵՎ ԱՄՍԱԳՐԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
9. Յուրաքանչյուր հոգեբուժական կազմակերպությունում պետք է առկա լինի թերթերի եւ ամսագրերի բաժանորդագրություն իրականացնող կազմակերպության բաժանորդագրության անվանացանկ, որը պետք է հասանելի լինի հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց:
10.Հոգեբուժական կազմակերպության վարչակազմը պարտավոր է ապահովել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կողմից թերթերի բաժանորդագրությունը եւ բաժանորդագրված թերթերի եւ ամսագրերի հանձնումը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին:
5. ԱՆՁՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ, ԻՆՊԵՍ ՆԱԵՎ ԲՈՒԺՄԱՆ, ՀԵՏԱԶՈՏՄԱՆ, ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻՆ ԿԱՄ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉԻՆ ԴԻՄԵԼԸ, ԻՐ ԸՆՏՐԱԾ ԲԺԻՇԿ-ՀՈԳԵԲՈՒՅԺԻ՝ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
11. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի գրավոր կամ բանավոր կարգով անձնական ընդունելության համար դիմել հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնին, ով պարտավոր է դիմումը ստանալու նույն օրը, իսկ դրա անհնարինության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպել հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հետ անձնական հանդիպումը (ընդունելություն):
12. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր բուժման, հետազոտման, դուրսգրման, օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության հարցերով գրավոր կամ բանավոր դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնին կամ բաժանմունքի վարիչին:
13. Հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը կամ բաժանմունքի վարիչը, ստանալով դիմումը կամ բանավոր հարցումը եւ այդ մասին նշում կատարելով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում, ոչ ավելի քան 2 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվությունը տրամադրում են դիմումատուին եւ ձեռնամուխ լինում համապատասխան հարցերի կարգավորմանը:
14. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն իրավունք ունի գրավոր կամ բանավոր դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնին՝ պահանջելով սեփական միջոցների հաշվին ապահովել իր ընտրած բժիշկ-հոգեբույժի մասնակցությունը հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին, բժշկական զննման եւ (կամ) բուժման ընթացքին:
15. Դիմումը կամ բանավոր հաղորդագրությունը ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը դիմում է դիմումում նշված բժիշկ-հոգեբույժին եւ բժիշկ-հոգեբույժի համաձայնությունը ձեռք բերելով՝ տվյալ բժիշկ-հոգեբույժը մասնակցում է հանձնաժողովային բժշկական զննման եւ (կամ) բուժման ընթացքին: Դիմումում նշված բժիշկ-հոգեբույժի հրաժարվելը չի սահմանափակում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի՝ այլ բժիշկ-հոգեբույժ ընտրելու իրավունքը:
6. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ
16. Հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ օրինական ներկայացուցիչը բժիշկ-հոգեբույժի կողմից ընդունման օրվանից մեկ օրացուցային օրվա ընթացքում իրազեկվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, ինչպես նաեւ հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տեւողության, ինչպես նաեւ կողմնակի ազդեցության եւ ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից եւ սպասարկումից հրաժարվելու հետեւանքների վերաբերյալ՝ այդ մասին համապատասխան նշում կատարելով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում:
17. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին սույն ընթացակարգի 16-րդ կետին համապատասխան իրազեկելու փաստը հաստատվում է սույն օրենքով նախատեսված իրազեկման թերթիկ հանձնելով: Իրազեկման թերթիկը կազմվում է 2 օրինակից, որոնք ստորագրվում են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ օրինական ներկայացուցչի եւ իրազեկման համար պատասխանատուի կողմից: Իրազեկման թերթիկի մեկ օրինակը հանձնվում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում պատշաճ ծանուցմամբ՝ նաեւ օրինական ներկայացուցչին, իսկ մյուս օրինակը կցվում է բժշկական փաստաթղթին:
18. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի օտարերկրացի լինելու դեպքում հոգեբուժական կազմակերպության գործադիր տնօրենը նույն օրը, իսկ ոչ ախատանքային օրերին եւ ժամերին՝ հաջորդ աշխատանքային օրը միաժամանակ գրավոր տեղեկացնում է նաեւ լիազոր մարմնին, որն էլ իր հերթին այդ մասին հայտնում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման մարմնին: Առանց անձը հաստատող փաստաթղթի անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում բժիշկ-հոգեբույժը կամ հոգեբուժական հանձնաժողովը գրավոր տեղեկացնում են իրավապահ մարմիններին բուժման փաստի վերաբերյալ:
19. Հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը գրավոր սահմանում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին սույն ընթացակարգի 16-րդ կետին համապատասխան իրազեկելու համար պատասխանատու անձանց:
20.Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը սույն ընթացակարգի 16-րդ կետին համապատասխան թարգմանչի միջոցով իրազեկվում է այն լեզվով եւ այն եղանակով, որը հասկանալի է տվյալ անձի համար: Ընդ որում, տվյալ իրավունքների, իրավունքների սահմանափակումների իրազեկումը ներառում է նաեւ դրանց իրականացման մեխանիզմների պարզաբանումը: Սույն կետով սահմանված կարգը տարածվում է նաեւ անձի իրավունքների բանավոր իրազեկման կարգի վրա: Թարգմանչի ծախսերը փոխհատուցվում են հոգեբուժական կազմակերպության կողմից:
21.Եթե հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը, ելնելով իր առողջական վիճակից, ի վիճակի չէ հասկանալ իր իրավունքները կամ ստորագրել իրազեկման թերթիկը, ապա տվյալ անձի իրավունքների եւ պարտականությունների մասին իրազեկվում է միայն նրա օրինական ներկայացուցիչը, եթե այդպիսին առկա է, որն էլ ստորագրում է նշված իրազեկման թերթիկը: Դրա մասին նշում է կատարվում բժշկական փաստաթղթերում:
22. Եթե հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձն իր առողջական վիճակից ելնելով չի ստորագրել իրազեկման թերթիկը, ապա դրա վերաբերյալ նշում է կատարվում բժշկական փաստաթղթերում, իսկ անձի առողջական վիճակի բարելավման դեպքում տվյալ անձը իրազեկվում է իր իրավունքների, իրավունքների սահմանափակումների մասին եւ նրան առաջարկվում է ստորագրել իրազեկման թերթիկը, իսկ դրանից հրաժարվելու դեպքում կրկին նշում է կատարվում բժշկական փաստաթղթերում:
23. Անկախ տվյալ անձի տվյալ հոգեբուժական կազմակերպությունում նախկինում բուժվելու փաստից, յուրաքանչյուր անգամ այդ կազմակերպություն ընդունվելու դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին, սույն ընթացակարգին համապատասխան, իրազեկում են իր իրավունքների, իրավունքների սահմանափակումների մասին:»:
ՀՈԴՎԱԾ 2. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո մեկ տարվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ LՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ- ՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՆԵՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.
«Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելու, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքներն օրենքով սահմանելու եւ դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու, դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
«Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ.
Հոգեկան առողջության, ինչպես նաեւ հոգեբուժական օգնության ոլորտը կարգավորվում է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) եւ դրանից բխող այլ իրավական ակտերով: Նշված Օրենքն ընդունվել է դեռեւս 2004 թվականին, եւ դրա կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք չկարգավորված խնդիրներ:
1. Հոգեկան խանգարումներով տառապող անձինք հասարակության խոցելի խմբերից մեկն են, որն առավել ենթակա է խարանի: «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում առկա կարգավորումը չի ապահովում հոգեկան խանգարումով տառապող անձանց իրավունքների համալիր պաշտպանությունը: Մասնավորապես Օրենքի 6-րդ հոդվածի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Օրենքը երաշխավորում է միայն հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան առողջության խնդիր անձանց իրավունքները, մինչդեռ հոգեբուժական կազմակերպությունում չբուժվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները մնում են չկարգավորված: 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության Կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա): Վերջինս միջազգային, իրավաբանորեն պարտավորեցնող մարդու իրավունքների մասին պայմանագիր է, որը նպատակաուղղված է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը: Կոնվենցիան պաշտպանում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները, ներառյալ՝ չարաշահումից, բռնությունից եւ խոշտանգումներից պաշտպանության իրավունքը, համայնքում ընտանիքի հետ ապրելու իրավունքը, սեփական կամքին հակառակ հոսպիտալացվելու, կրթության, փոխադրման եւ այլ հանրային ծառայությունների հասանելիության իրավունքը, տեղեկատվության եւ հաղորդակցության հասանելիության իրավունքը, զբաղվածության եւ պատշաճ կենսամակարդակի իրավունքը, սոցիալական արդարության հասանելիության իրավունքը:
Կոնվենցիայով ամրագրված իրավունքները վերաբերում են հոգեկան առողջության խնդիր ունեցող բոլոր անձանց՝ անկախ վերջիններիս հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու հանգամանքից: Ուստի խնդիր է հանդիսանում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների օրենսդրական ամրագրումը՝ հիմք ընդունելով վերը նշված Կոնվենցիայով ամրագրված կարեւորագույն իրավունքները: Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անդամ պետությունները հանձն են առնում ապահովելու եւ սատարելու բոլոր անձանց մարդկային իրավունքները եւ հիմնարար ազատությունները՝ առանց հաշմանդամության վրա հիմնված որեւէ խտրականության: Այդ նպատակով անդամ պետությունները հանձն են առնում.
«ա) ընդունել համապատասխան օրենսդրություն, վարչական եւ այլ միջոցներ, որոնք կապահովեն սույն կոնվենցիայով նախատեսված իրավունքները.
բ) գործադրել համապատասխան քայլեր, ներառյալ՝ օրենսդրություն, որոնք անհրաժեշտ են փոփոխելու կամ վերացնելու գոյություն ունեցող օրենքները, կանոնակարգերը, սովորույթները եւ պրակտիկան, որոնք ներկայացնում են խտրականություն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ...»:
Ուստի Հայաստանի Հանրապետությունը միանալով նշված Կոնվենցիային, պարտավորվել է պաշտպանել այն բոլոր իրավունքները, որոնք արտացոլված են այդ փաստաթղթում, որը հնարավոր է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու դեպքում:
2. Մեկ այլ խնդիրն է գործող օրենքով դատահոգեբուժական փորձաքննությունների հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունների չկարգավորվածությունը: Դատահոգեբուժական փորձաքննությունները, որպես դատաբժշկական փորձաքննության առանձին տեսակ, որտեղ լաբորատոր-գործիքային հետազոտություններ չեն արվում, եւ փորձաքննություններն իրականացվում են բացառապես բժշկի գիտելիքների ու մասնագիտական հմտությունների հիման վրա, ունեն առանձնահատուկ կարգավորումների անհրաժեշտություն: Հոգեբուժության ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ թերի կարգավորված են դատահոգեբուժական փորձաքննության հետ կապված հարցերը (իրականացման ընթացակարգեր, ժամկետներ), ինչը պրակտիկայում խնդիրների է հանգեցնում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատահոգեբուժական փորձաքննությունները որոշակիորեն շոշափում են անձանց իրավունքները, ուստի նպատակահարմար է օրենսդրորեն ձեւակերպել դատահոգեբուժական փորձաքննություններին վերաբերող դրույթները՝ ամրագրելով առանձին գլխով:
3. Հոգեբուժությունը բժշկագիտության առանձնահատուկ ոլորտներից է, որը առնչվում է մարդու կարեւորագույն արժեք հանդիսացող հոգեկան առողջության հետ: Դատահոգեբուժական փորձաքննությունների արդյունքում համապատասխան եզրակացություն է տրվում անձի հոգեկան առողջության վերաբերյալ եւ այդ փորձաքննության օբյեկտիվ արդյունքների ապահովման նպատակով նպատակահարմար է իրականացնել ոչ թե միանձնյա, այլ հանձնաժողովային կարգով, որի մեջ կարող են ներգրավվել մի քանի համապատասխան մասնագետ, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ այլ ոլորտի մասնագետ:
4. Միասնականացման կարիք ունեն նաեւ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման, փոփոխման եւ դադարեցման կանոնակարգման հետ կապված հարցերը: Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն անձի առողջանալու կամ նրա հիվանդության բնույթի այնպիսի փոփոխության դեպքում, երբ վերանում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու անհրաժեշտությունը, դատարանը բժշկական հաստատության եզրակացության հիման վրա որոշում է կայացնում դրանց կիրառումը դադարեցնելու մասին: Մինչդեռ նույն օրենսգրքի համաձայն պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը դադարեցնելն իրականացնում է դատարանը՝ պատիժն ի կատար ածող մարմնի միջնորդությամբ՝ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Ուստի անհրաժեշտ է միասնական մոտեցում ձեւավորել եւ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների դադարեցման հիմք սահմանել հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունը:
5. Կարգավորված չեն հարկադիր բուժման դեպքերում հիվանդի վիճակի (բարելավում, հետընթաց) վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հետ կապված հարցերը, ինչը սահմանափակում է հիվանդի հարկադիր բուժումը դադարեցնելու իրավունքը:
6. 2015 թվականի մայիսի 18-ին ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում են անձնական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները: Հաշվի առնելով հոգեկան խանգարումով տառապող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական հաստատություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պահպանության կարեւորությունը, անհրաժեշտություն է առաջացել Նախագծով սահմանել դրույթներ կապված բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ, դրանց այլ անձանց փոխանցելու պահանջները՝ համահունչ դարձնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:
7. Օրենքում տրվում են հասկացություններ, որոնք Օրենքում չեն կիրառվում, ինչպես նաեւ առկա են միեւնույն հասկացությունների տարբեր ձեւակերպումներ, կրկնություններ, բացակայում է օրենքի կառուցվածքի համակարգածությունը: Առկա են նաեւ օրենսդրական տեխնիկայի կանոնների այլ խախտումներ, ինչպես նաեւ այլ թերություններ, որոնք Օրենքի կիրառման ընթացքում խնդիրներ են առաջացնում:
8. Ներկայումս կարգավորված չեն նաեւ ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների եւ հանդարտեցման մեթոդների կիրառման կարգը, ինչը հանգեցնում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների խախտման:
Վերը նշված խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ծավալվել են «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լայնածավալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն ուղղված միջոցառումներ, որի արդյունքում ակնկալվում է բարելավել բնակչության հոգեկան առողջության պահպանումը, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, հստակեցնել հոգեբուժական օգնության տրամադրման գործընթացների իրավական կարգավորումները:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Նախագծերով առաջարկվում է՝
1. օրենսդրորեն ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները՝ անկախ նրանց գտնվելու վայրից,
2. սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը՝ սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ,
3. նախատեսել դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացումը,
4. սահմանել հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ՝ նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով,
5. նախատեսել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները,
6. սահմանել բժշկական օգնության եւ սպասարկման պայմանները,
7. սահմանել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների իրականացման կարգը եւ պայմանները, սահմանել ֆիզիկական ուժի հասկացությունը՝ հիմք ընդունելով Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) կողմից 2017 հատատված ստադարտները,
8. սահմանել ընտանեկան բժշկի կողմից հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրման հնարավորություն՝ առողջապահության նախարարի հրամանով սահմանված հոգեբուժական օգնության եւ սպասարկման ծավալի եւ կարգի շրջանակներում,
9. Առաջարկվում է օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը տրամադրել վճարովի հիմունքներով, բացառությամբ օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերի:
10. գործող մեխանիզմներ սահմանել՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը համահունչ դարձնելով նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային:
11. Առաջարկվում է համապատասխանաբար ընդունել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
Նախագծերը մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, ապահովել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված եւ հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ- ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ LՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ- ՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՆԵՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: