Հոդված 1.
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի թիվ ՀՕ-334 օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասը շարունակել նոր պարբերությամբ՝ հետեւյալ նախադասությամբ.
«Կառուցվող բազմաբնակարան շենքում՝ մինչեւ սահմանված կարգով շահագործման ակտի ձեւակերպումը, սեփականատերը իրավունք ունի վաճառել, նվիրել, փոխանակել, ինչպես նաեւ գրավ դնել բաժնային ընդհանուր uեփականության իրավունքում հողամասի
համապատաuխան բաժինը, այն փոխանցել այլ անձի ժառանգաբար: Շահագործման ակտի ձեւակերպումից հետո հողամասը կարող է օտարվել միայն բնակարանի հետ միասին:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացոում կատարելու մասին» առաջարկվող ՀՀ օրենքի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային շուկայի զարգացմանը, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռի բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ձեռքբերումը իրականացնել շենքի կառուցման եւ սպասարկման համար տրամադրված հողամասերի /կամ դրանց մասի/ գրավադրմամբ: Ըստ էության առաջարկվող լրացումը հնարավորություն է տալիս կնքելբազմաբնակարան շենքի կառուցման ընթացքում հողամասերի բաժնային սեփականության բաժնեմասի նկատմամբ օտարման եւ գրավադրման գործարքներ, որի հնարավորությունը ներկայումս «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում, քանի որ նշված օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջների համաձայն շինության սեփականատերն իրավունք չունի առանձին օտարել ընդհանուր սեփականության իր բաժինը, ինչպես նաեւ կատարել շինության նկատմամբ սեփականության իրավունքից առանձին այդ բաժինն ուրիշին օտարման հանգեցնող այլ գործողություններ: