Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-334, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասը շարունակել նոր պարբերությամբ՝ հետեւյալ նախադասությամբ.
«Կառուցվող բազմաբնակարան շենքում՝ մինչեւ սահմանված կարգով շահագործման ակտի ձեւակերպումը, սեփականատերը իրավունք ունի վաճառել, նվիրել, փոխանակել, ինչպես նաեւ գրավ դնել բաժնային ընդհանուր uեփականության իրավունքում հողամասի համապատաuխան բաժինը, այն փոխանցել այլ անձի ժառանգաբար: Շահագործման ակտի ձեւակերպումից հետո հողամասը կարող է օտարվել միայն բնակարանի հետ միասին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: