Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-5987-24.05.2005-ՖՎ,ՊԻ,ՍԱ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի թիվ ՀՕ-334 օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասը շարունակել նոր պարբերությամբ՝ հետեւյալ նախադասությամբ .

«Կառուցվող բազմաբնակարան շենքում՝ մինչեւ սահմանված կարգով շահագործման ակտի ձեւակերպումը, սեփականատերը իրավունք ունի վաճառել, նվիրել, փոխանակել, ինչպես նաեւ գրավ դնել բաժնային ընդհանուր uեփականության իրավունքում հողամասիհամապատաuխան բաժինը, ինչպես նաեւ այն կարող է փոխանցվել համապարփակ իրավահաջորդության կարգով: Շահագործման ակտի ձեւակերպումից հետո հողամասը կարող է օտարվել միայն բնակարանի հետ միասին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից :