Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4797-13.02.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝

1. «տառապում են հոգեկան հիվանդությամբ» բառերը փոխարինել «ունեն հոգեկան առողջության խնդիր, տառապում են»,

2. «հոգեկան հիվանդությամբ տառապող կամ հոգեկան հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող» բառերը փոխարինել «հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ հոգեկան առողջության խնդիր ունենալու վերաբերյալ կասկածներ առաջացնող» բառերով:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝

1. «բժշկական հիմնարկներ» բառերը փոխարինել «հոգեբուժական կազմակերպություններ» բառերով, 2. «հոգեկան խանգարումներով տառապող կամ հոգեկան խանգարումով տառապելու մեջ կասկածվող» բառերը փոխարինել «հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ հոգեկան առողջության խնդիր ունենալու վերաբերյալ կասկածներ առաջացնող» բառերով,

3. «հոգեկան հիվանդությամբ տառապելու» բառերը փոխարինել «հոգեկան առողջության խնդիր ունենալու» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ