Armenian ARMSCII Armenian
Կ-4798-13.02.2020-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-99 օրենքի (այսուհետ` Օրենք) 80-րդ հոդվածում «հոգեկան խանգարում ունեցող» բառերը փոխարինել «հոգեկան առողջության խնդիր ունեցող» բառերով:

Հոդված 2. Օրենքի 356-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-4-րդ մասերով.

«Զինծառայողներին հոգեբուժական օգնության եւ սպասարկման ուղարկում է գնդի հրամանատարը` ըստ բժշկի գրավոր եզրակացության: Եզրակացությանը կցվում են զինծառայողի բժշկական եւ ծառայողական բնութագրերը, որոնց ձեւը սահմանում է պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:

Զորամասի բուժկետը վարում է հոգեբուժական օգնության եւ սպասարկման ուղարկված զինծառայողների գրանցման գիրք:

Հոգեբուժական օգնության եւ սպասարկման ուղարկված բոլոր զինծառայողները ենթարկվում են ռազմաբժշկական փորձաքննության:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո: Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում: