Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին » Հայաստանի Հանրապետության 1998թ. մայիսի 5-ի թիվ ՀՕ-221 օրենքի (այսուհետ` օրենք) 22-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ ՝
«1. Կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով, իրավունք ունի հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, փոփոխել դրա կատարման եղանակն ու կարգը:
Դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում եւ ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին:
2. Դատարանի կողմից դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու մասին դիմումի ըստ էության քննությունը չի կասեցնում կատարողական վարույթը` այդ թվում որպես հայցի ապահովման միջոց:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից :