Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածի 1.1-ին մասի վերջին պարբերության 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ`
«Սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների` բանկի կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առեւտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`
1) բանկը ձեռնարկել է հաճախորդի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները եւ փաստացի վերացրել է հաճախորդի իրավունքի խախտումը, եւ
2) հաճախորդի իրավունքի խախտման հետեւանքով հաճախորդը փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից եւ տարածվում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը եւ դրանցից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները, չնայած տեղի են ունեցել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն հաճախորդի կողմից մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը դատարանին, առեւտրային արբիտրաժին կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ