Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-500-04.03.2020,22.05.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 282-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին: Սույն օրենսգրքի 279-րդ եւ 280-րդ հոդվածներով նախատեսված` քննչական գործողությունների կատարելու, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) եւ այն հիմնավորելու համար ներկայացվող փաստաթղթերը (պատճենները) դատարան եւ հսկող դատախազին կարող են ուղարկվել էլեկտրոնային եղանակով:»

Հոդված 2. Օրենսգրքի 283-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 7-րդ մասով.

«7. Միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը կարող է վարույթն իրականացնող մարմնին հանձնվել նաեւ էլեկտրոնային եղանակով, վարույթն իրականացնող մարմինը կարող է նույն եղանակով այն ուղարկել հսկող դատախազին»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ