Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 282-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին: Սույն օրենսգրքի 279-րդ եւ 280-րդ հոդվածներով նախատեսված` քննչական գործողություններ կատարելու, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) եւ այն հիմնավորելու համար ներկայացվող փաստաթղթերը (պատճենները) դատարան եւ հսկող դատախազին կարող են ուղարկվել էլեկտրոնային եղանակով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 283-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը կարող է վարույթն իրականացնող մարմին հանձնվել նաեւ էլեկտրոնային եղանակով, վարույթն իրականացնող մարմինը կարող է նույն եղանակով այն ուղարկել հսկող դատախազին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: