Հոդված 1. «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-137-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում կատարել հետեւյալ փոփոխությունը.
1. 10-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«10) անասնաբուժական դեղամիջոց` անասնաբուժության ոլորտում օգտագործվող նյութ կամ նյութերի միացություն (կենսապատրաստուկներ` պատվաստանյութեր, հիվանդությունների հարուցիչների ախտորոշման եւ նույնականացման հավաքածուներ եւ պատրաստուկներ, իմուն եւ գերիմուն շիճուկներ, իմունոգլոբուլիններ, արյան ֆրակցիաներ, կենդանիների հյուսվածքներից եւ օրգաններից ստացված բուժիչ եւ կանխարգելիչ պատրաստուկներ, մանրէական աճեցվածքներ եւ մանրէական տարատեսակներ, հորմոնային պրեպարատներ, թիրեոստատիկներ, բետա-անտագոնիստներ, բուսական, հանքային, քիմիական, քիմիադեղագործական ծագման նյութեր, պատրաստուկներ կամ միջոցներ` բուժիչ, ախտահանիչ, հակամանրէային, միջատասպան, կրծողների դեմ պայքարի, հակաճիճվային, հակաարյունապարազիտային, հակատզային ազդեցությամբ.»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: