Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5989-24.05.2005-ՖՎ,ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 27-ի թիվ ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի «18. Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 4-րդ մասը շարադրել  հետեւյալ՝ նոր խմբագրությամբ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

4

Տեղագրական քարտեզագրման եւ հողաշինարարական աշխատանքների իրականացում

ԿՄ

Բ

Ա

-

-

Ո

-

-

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին

Առաջարկվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Հողային օրենսգրքի 31 հոդվածի 6-րդ կետի պահանջներից, համաձայն որի հողաշինարարական աշխատանքներն իրականացնում են լիազորված մարմինները, ինչպես նաեւ համապատասխան լիցենզիա ունեցող անձինք: