Հոդվածը 1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՕ-233-Ն օրենքի(այսուհետ`օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ ավտոբուսները» բառերը փոխարինել «ինչպես նաեւ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցները» բառերով, իսկ «տախոգրաֆով» բառից առաջ լրացնել «թվային» բառը»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում լրացնել նոր` 3-րդ մաս.
«3. 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս փոխադրողը պարտավոր է իրականացնել ուղեւորների դժբախտ պատահարներից ապահովագրություն:»
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից: