Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-569-15.04.2020,25.05.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ ավտոբուսները» բառերը փոխարինել «ինչպես նաեւ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցները» բառերով, իսկ «տախոգրաֆով» բառից առաջ լրացնել «թվային» բառով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս փոխադրողը պարտավոր է իրականացնել ուղեւորների դժբախտ պատահարներից ապահովագրություն:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից: