Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5391-31.03.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 86-րդ հոդվածում`

1) 4-րդ մասում «նրա որոշումը ստանալուց հետո» բառերը փոխարինել «նրա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո» բառերով.

2) լրացնել նոր` 8-րդ մաս.

«8. «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը կարող է ներկայացնել Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որը Կանոնակարգի 100-րդ եւ 101-րդ հոդվածներով սահմանված կարգով Ազգային ժողովի նիստում քննարկվում, ընդունվում է.

1) Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասով ընդունված որոշման դեպքում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով,

2) Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասով ընդունված որոշման դեպքում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրը:   
  
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ   
 
Ամփոփաթերթ