Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 86-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասում «նրա որոշումը ստանալուց հետո» բառերը փոխարինել «նրա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո» բառերով.
2) լրացնել նոր՝ 8-րդ մաս.
«8. «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը կարող է ներկայացնել Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որը Կանոնակարգի 100-րդ եւ 101-րդ հոդվածներով սահմանված կարգով Ազգային ժողովի նիստում քննարկվում, ընդունվում է.
1) Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասով ընդունված որոշման դեպքում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով,
2) Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասով ընդունված որոշման դեպքում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:»:
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրը: