Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 72-րդ հոդվածում`
1) 3-րդ մասում «բայց ոչ ավելի, քան երեք ամսով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի» բառերը:
2) լրացնել նոր 3.1-ին մասով.
«3.1. Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը գնահատվում է նախագծի` Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից, Սահմանադրական դատարան դիմումը մուտքագրելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում` առանց ժամկետը երկարաձգելու հնարավորության:»:
Հոդված 2.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Ամփոփաթերթ