Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 72-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասում «բայց ոչ ավելի, քան երեք ամսով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի» բառերը:
2) լրացնել նոր 3.1-ին մասով.
«3.1. Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը գնահատվում է նախագծի՝ Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից, Սահմանադրական դատարան դիմումը մուտքագրելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում՝ առանց ժամկետը երկարաձգելու հնարավորության:»:
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրը: