Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Երկրորդ ընթերցում
Պ-4751 -12.02.2020-ՊԻ-011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածում`

1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Քվեարկության համար յուրաքանչյուր թափուր տեղի համար կազմվում է առանձին քվեաթերթիկ, որում ներառվում են Սահմանադրական դատարանի դատավորի համապատասխան թափուր տեղի համար առաջադրված բոլոր թեկնածուները:»

2. 3-րդ մասի սկզբում լրացնել «Յուրաքանչյուր թափուր տեղի համար» բառերը:

3. լրացնել 8-րդ մասով.

«8.Սահմանադրական դատարանի դատավորի թափուր երկու եւ ավելի տեղի համար թեկնածուների  ընտրությունները կարող են անցկացվել միաժամանակ` սույն հոդվածով նախատեսված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: