Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 2-րդ կետի «առաջադրումներ կատարելու համար սահմանված ժամկետը լրանալուց» բառերը փոխարինել «առաջադրումից» բառով:
2. 2-րդ մասի սկզբում լրացնել «Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը:
3. լրացնել 5-րդ մասով.
«5.Սահմանադրական դատարանի դատավորի միաժամանակ թափուր երկու եւ ավելի տեղերի համար թեկնածուների առաջադրումները կատարվում են Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու մասին սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` Սահմանադրական դատարանի դատավորի համապատասխան թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեցողների կողմից:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Ամփոփաթերթ